Հայէկոնոմբանկի հաճախորդներն այսուհետ կարող են 24/7 ռեժիմով առանց քարտի առկայության AEB Mobile-ով իրենց հաշիվներից գումար կանխիկացնել բանկի բանկոմատներից: Բանկից հայտնում են, որ այս գործիքը գումար կանխիկացնելու այլընտրանք է այն իրավիճակներում, երբ ֆիզիկական քարտը Ձեզ մոտ չէ, բայց ունեք կանխիկ դրամի հրատապ անհրաժեշտություն:Ինչպե՞ս կատարել անքարտ կանխիկացումԾառայությունից օգտվելու համար անհրաժեշտ է՝• Մուտք գործել AEB Mobile հավելված եւ սեղմել + նշանը,• Անցնել Հայտեր դաշտը, ապա մուտք գործել Հաշիվներ, • Ընտրել Անքարտ կանխիկացում հրահանգը, • Լրացնել անհրաժեշտ դաշտերը, գեներացնել կանխիկացման 6-անիշ կոդը եւ 30 րոպեների ընթացքում մուտքագրել այն բանկոմատի վրա՝ ընտրելով այլ ծառայություններ դաշտը:Գործարքի հիմնական պայմանները • Արժույթը՝ ծառայությունը հասանելի է միայն դրամով (AMD),• Հաշիվների տեսակը՝ կանխիկացումը հնարավոր է կատարել հաշվարկային եւ քարտային դրամային հաշիվներից (բացառությամբ՝ Arca նվեր, Arca Սոցիալական քարտերի եւ խնայողական հաշիվների):• Միջնորդավճարներ՝ ստանդարտ սակագինը կազմում է 0.5% (նվազագույնը՝ 100 դրամ), իսկ VISA Guru եւ Armec’s քարտային հաշիվներից կանխիկացման դեպքում՝ 3%:• Սահմանաչափեր՝- Մեկ գործարքի առավելագույն գումար՝ 400,000 դրամ, նվազագույնը՝ 1,000 դրամ:- Օրական գործարքների առավելագույն հանրագումար՝ 1,000,000 դրամ:- Օրական գործարքների առավելագույն քանակ՝ 10 անգամ:Նշվում է, որ թվային ծառայությունների զարգացումը «Հայէկոնոմբանկի համար միայն տեխնոլոգիական խնդիր չէ, այլ ցանկացած իրավիճակում հաճախորդի համար հարմար եւ անվտանգ միջավայրի ձեւավորումը»: Հայէկոնոմբանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից: Tweet Դիտում՝ 1367