Բաքվում բացվել է Կենտրոնական բանկի նոր 35-հարկանի շենքը

09.06.2026 | 15:56 Գլխավոր էջ / Նորություններ /

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հունիսի 9-ին մասնակցել է Կենտրոնական բանկի նոր շենքի բացման արարողությանը։


Նոր շենքը տեղակայված է Հեյդար Ալիեւի պողոտայում եւ 35 հարկ ունի։

Ընդհանուր աշխատանքային տարածքը նախատեսված է 1 300 հոգու համար։ 


Շենքում կան կոնֆերանս-դահլիճներ, ուսումնական տարածքներ, հանդիպումների ու խորհրդակցությունների համար նախատեսված սրահներ։

Շենքում նախատեսված է 25 տարածք պաշտոնական հանդիպումների եւ ժողովների համար։ 


Շենքում գործում են հանգստի գոտի եւ 340 հոգու համար նախատեսված ճաշարան։

Ֆասադի մուլտիմեդիա համակարգը հնարավորություն է ընձեռում կիրառել լուսավորման եւ պրոյեկցիայի տարբեր սցենարներ։
Դիտում՝ 1164

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW