EY Armenia ընկերությունը կանցկացնի «Ֆինանսական հանցագործությունների կանխարգելումը արհեստական բանականության նորարության միջռոցով» առցանց քննարկումը: Այն տեղի կունենա մայիսի 27-ին ժամը 14:00-ին, մասնակցության համար անհրաժեշտ է գրանցվել այս հղումով.https://shorturl.at/172wF «Շատ կազմակերպություններ փորձարկումներ են կատարում արհեստական բանականության հետ ֆինանսական հանցագործությունների կանխարգելման ոլորտում։ Սակայն քչերն են կարողանում կայուն արդյունք ստանալ։ Առաջիկա EY վեբինարում կքննարկենք իրական օրինակներ, կառավարման դասերը եւ հաջողության գործոնները՝ արհեստական բանականությունը ֆինանսական հանցագործությունների դեմ պայքարի հիմնական գործընթացներում ներդնելու համար», - հայտնում է ընկերությունը: Tweet Դիտում՝ 4926