“Կապիտալ Ասսեթ Մենեջմենթը”` “Կոնվերս Բանկի” պարտատոմսերի շուկա ստեղծող

11.02.2009 | 17:31 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան /Մեդիամաքս/. 2009թ. փետրվարի 10-ից “Կապիտալ Ասսեթ Մենեջմենթ” ՓԲԸ-ն պաշտոնապես հայտարարելու է “Կոնվերս բանկ” ՓԲԸ-ի (CVBKB1) անվանական արժեկտրոնային պարտատոմսերի առքի եւ վաճառքի գները:

Այդ տրանշը ներառում է 10 000 պարտատոմս` 30 000 դրամ անվանական արժեքով եւ տարեկան 10.64% արժեկտրոնային եկամտաբերությամբ: Պարտատոմսերը ենթակա են մարման 2011թ. դեկտեմբերի 16-ին:

Պարտատոմսերը բորսայում ցուցակվում են 2009թ. հունվարի 29-ից եւ ներառված են Bbond բորսային ցուցակում:

Ինչպես ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին տեղեկացրել են “ՆԱՍԴԱՔ ՕՄԷՔՍ Արմենիայի” մամլո ծառայությունում, շուկա ստեղծողի կարգավիճակում “Կապիտալ Ասսեթ Մենեջմենթը” օժանակելու է “Կոնվերս բանկի” պարտատոմսերի իրացվելիությանը` ներդողների համար ապահովելով դրանք երկրորդային շուկայում մշտապես գնելու կամ վաճառելու հնարավորություն:

Դիտում՝ 18138

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW