SPRING PR եւ «Ֆլեշ» ընկերության համատեղ «Flash 3.0. նոր ձեւաչափ, նոր էներգիա, նոր հնարավորություններ» արշավն արժանացել է «Լավագույն PR արշավ» (Best Public Relations Campaign) անվանակարգի արծաթե մրցանակին Համաշխարհային հաղորդակցության ֆորում ասոցիացիայի (WCFA) Davos Communications Awards 2026-ում։ «Այս մրցանակը եւս մեկ անգամ փաստում է, որ Հայաստանում ստեղծվող արշավները մրցունակ են միջազգային ամենաբարձր հարթակներում։ «Flash 3.0»-ն պատմություն է տասնամյակների վստահության եւ վերափոխման մասին», - նշել է SPRING PR ընկերության համահիմնադիր Տաթեւիկ Սիմոնյանը։ 2025-ին՝ իր 30-ամյակի տարում, «Ֆլեշ» ընկերությունն ազդարարեց Flash 3.0 հայեցակարգի մեկնարկի մասին, որը բնորոշում է ընկերության անցած ճանապարհը. 1.0-ն որպես սկիզբ, 2.0-ն որպես զարգացում եւ ընդլայնում, 3.0-ն՝ նոր հնարավորություններ ու մոտեցումներ եւ ժամանակակից սպառողի պահանջներին համապատասխան ծառայություններ։ «Մեր ընկերության 30-ամյա պատմությունը սկիզբ է առել դժվարին ժամանակներում՝ սեփական երկրին օգտակար լինելու տեսլականով։ «Flash 3.0»-ն մեր նոր սկիզբն է, որտեղ մենք ներկայանում ենք ավելի մեծ էներգիայով ու նորարար լուծումներով։ Միջազգային այս ճանաչումը ոգեւորիչ է հատկապես հիմա, երբ պատրաստվում ենք Հայաստանի ողջ տարածքում ներկայացնել մեր լցակայանների բոլորովին նոր եւ բացառիկ կոնցեպտները», - ասել է «Ֆլեշ» ընկերության գլխավոր տնօրեն Սանասար Բեգլարյանը։2025 թվականի ընթացքում իրականացված արշավը ներառում էր ընկերության՝ մանուշակագույնի նոր երանգներով ռեբրենդինգի հաղորդակցությունները, լայնածավալ միջոցառումներ եւ նորարարական Flash Mobile հավելվածի թողարկումը։ Tweet Դիտում՝ 1307