Evocabank-ի «Գյումրի» մասնաճյուղն արդեն գործում է նոր հասցեով

12.05.2026 | 17:28 Գլխավոր էջ / Նորություններ /
#Evocabank #«Գյումրի» մասնաճյուղ

Evocabank-ի «Գյումրի» մասնաճյուղն այսուհետ կգործի Մաքսիմ Գորկու 58 հասցեում՝ նախկին Ռուսթավելի 63/1 հասցեի փոխարեն։


Բանկի հաճախորդներն այսուհետ կսպասարկվեն ավելի ընդարձակ ու հարմարավետ սրահում։
Բանկի աշխատակիցները հաճախորդներին կմատուցեն բանկային բոլոր ծառայությունները՝ Evoca քարտերի բացում եւ տրամադրում, բանկային փոխանցումների իրականացում, վարկերի տրամադրում եւ այլն:

Ձեր ժամանակը խնայելու համար մասնաճյուղում տեղադրված են նաեւ բանկոմատ, վճարային տերմինալ եւ արտարժույթի փոխանակման տերմինալ:

«Գյումրի» մասնաճյուղն աշխատում է երկուշաբթիից ուրբաթ՝ 09։30-17։00:
Դիտում՝ 4608

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW