IDBank-ն արժանացել է Commerzbank-ի STP Excellence Award 2025 մրցանակին

01.04.2026 | 17:20 Գլխավոր էջ / Նորություններ /
#IDBank #STP Excellence Award 2025

Եվրոպական առաջատար Commerzbank-ը IDBank-ին շնորհել է STP Excellence Award 2025 որակի գերազանցության մրցանակը՝ 2025 թվականի ընթացքում առեւտրային վճարումների եւ ֆինանսական հաստատությունների փոխանցումների կատարման գործում ցուցաբերած բարձր որակի համար։ 


Commerzbank-ից նշում են, որ այս մրցանակը շնորհվում է սահմանափակ թվով գործընկերների։

«IDBank-ը մշտապես ձգտում է իր հաճախորդներին մատուցել լավագույն ծառայությունները եւ առաջարկել ժամանակակից ու նորարար լուծումներ։ Ուրախ ենք, որ այս մրցանակը եւս մեկ անգամ արտացոլում է բանկի կողմից վճարումների եւ փոխանցումների ոլորտում ապահովվող բարձր որակը, եւ մեր հետեւողական աշխատանքը գնահատվում է նաեւ միջազգային գործընկերների կողմից», - հայտնում են բանկից։ 

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:
Դիտում՝ 6223

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW