Կոնվերս Բանկ. «Դրիմ Բրիջմեն Ինթերնեյշնլ Սքուլ»-ի հաջողության պատմությունը

27.03.2026 | 13:56 Գլխավոր էջ / Նորություններ /
#Կոնվերս Բանկ #«Դրիմ Բրիջմեն Ինթերնեյշնլ Սքուլ»
2020 թվական․ քովիդ, անորոշություններ եւ մարտահրավերներ, սակայն նոր հնարավորություններ: Հենց այդ ժամանակ է ծնվել միջազգային չափորոշիչներին համապատասխան կրթություն ապահովող կրթօջախ ստեղծելու գաղափարը։

«Դրիմ Բրիջմեն Ինթերնեյշնլ Սքուլ»-ը հիմնադրվել է՝ նպատակ ունենալով ստեղծել կրթական միջավայր, որտեղ երեխաները կստանան ոչ միայն մրցունակ գիտելիք, այլեւ՝ վստահություն իրենց ապագայի հանդեպ։

Դպրոցի հիմնադրումից հետո՝ ընդամենը մի քանի տարվա ընթացքում, նախակրթարանից սկսված գործունեությունն ընդլայնվել է՝ ներառելով կրտսեր եւ միջին դպրոցները։ Այսօր արդեն նախատեսվում է նաեւ ավագ դպրոցի նոր մասնաշենքի գործարկումը, ինչը կամբողջացնի կրթական շղթան՝ տասնյակ աշակերտների հնարավորություն տալով կրթվել ժամանակակից միջավայրում եւ նոր մեթոդներով։

«Դրիմ Բրիջմեն Ինթերնեյշնլ Սքուլ»-ը կրթական գործընթացը կազմակերպում է ՀՀ հանրակրթական ծրագրի եւ Օքսֆորդի միջազգային լրացուցիչ կրթական ծրագրի շրջանակի հիման վրա։ Դպրոցի զարգացման հիմքում ոչ միայն կրթության որակն է, այլեւ՝ ձեւավորված վստահությունը թե՛ ծնողների, թե՛ աշակերտների կողմից։ Այդ վստահությունն է խթանել կառույցի ընդլայնումն ու նոր նպատակների ձեւակերպումը։

Միեւնույն ժամանակ, նման մասշտաբային զարգացման համար կարեւոր է նաեւ վստահելի ֆինանսական գործընկերությունը։ Վերջին տարիներին «Դրիմ Բրիջմեն Ինթերնեյշնլ Սքուլ»-ի գործընկերն է Կոնվերս Բանկը, որի աջակցությամբ կառուցվել է միջին դպրոցի մասնաշենքը, իսկ ներկայումս ընթանում է շուրջ 2000 քառակուսի մետր տարածքով ավագ դպրոցի շինարարությունը։

Ծրագիրը ֆինանսավորվել է Կոնվերս Բանկի Women In Business վարկատեսակի շրջանակում։ Վերջինս նախատեսված է կին գործարարների համար եւ առանձնանում է որոշումների կայացման արագությամբ ու ճկունությամբ՝ հնարավորություն տալով բիզնեսներին իրականացնել զարգացման ծրագրեր եւ ապահովել կայուն աճ։ 

Տեսանյութն՝ այստեղ
 
Կոնվերս Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:
Դիտում՝ 1565

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW