Նաիրի Ինշուրանսը՝ 2025-ի շուկայի առաջատար․ բարելավված դիրքեր եւ AXA-ի հետ մշակված բացառիկ առողջապահական ծրագիր

02.02.2026 | 12:05 Գլխավոր էջ / Նորություններ /
#Նաիրի Ինշուրանս
Նաիրի Ինշուրանսը 2025 թվականն ամփոփել է կարեւոր ձեռքբերումներով, նկատելի առաջընթացով եւ հավակնոտ ծրագրերով։ 

Ֆինանսական ոլորտի զարգացմանը զուգընթաց Նաիրի Ինշուրանսը շարունակում է պահպանել եւ ամրապնդել իր կայուն դիրքն ապահովագրական շուկայում։

2025թ․-ի ցուցանիշների համաձայն՝ Ընկերությունը գրանցել է պրոդուկտների զարգացման աճ՝ ամրապնդելով ֆինանսական կայունությունը։ 

Մասնավորապես՝

•    Նաիրի Ինշուրանսն ապահովագրական շուկայի առաջատարն է հաշվեգրված համախառն ապահովագրավճարների ծավալով։ Ընկերության մասնաբաժինը շուկայի ապահովագրավճարների պորտֆելում կազմել է 17%, որը համարժեք է ավելի քան 14 մլրդ 600 մլն դրամի։



 •    Ընկերությունը 2024թ․-ի համեմատ գրանցել է 10% համախառն ապահովագրավճարի աճ:


•    Հաշվետու տարում Ընկերությունը շարունակել է պահպանել համախառն ապահովագրավճարի պորտֆելի գրեթե հավասար դիվերսիֆիկացիան կամավոր եւ պարտադիր դասերով, 2025թ․-ին վերջիններս կազմել են 52%` կամավոր, 48%՝ պարտադիր ապահովագրություն։

•    2025թ․-ին արդյունքներով՝ Նաիրի Ինշուրանսը շուկայի առաջատարն է բեռների ապահովագրության դասով։ Ճիշտ ընտրված ռազմավարության արդյունքում այստեղ Ընկերությունը գրանցել է 14% պորտֆելի աճ՝ դրանով իսկ ապահովելով առաջատար դիրքն ապահովագրական շուկայում։



•    2024-2025 թվականներին Նաիրի Ինշուրանսը շարունակում է պահպանել առաջատար դիրքն ԱՊՊԱ պորտֆելում



•    ԱՊՊԱ պորտֆելով առաջատար դիրք ունենալը նաեւ հիմնավորվում է խելամիտ մարտավարական ծրագրով, հաճախորդամետ քաղաքականությամբ, ինչի արդյունքները տեսանելի են Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրո ՀԿ-ի կողմից հրապարակվող շուկայի վիճակագրությամբ։ Ընկերությունը 2025թ․-ին ապահովագրական շուկայում ԱՊՊԱ հավաքագրված ապահովագրավճարներում ունեցել է 19,7% մասնաբաժին եւ դրան զուգահեռ վճարել է ԱՊՊԱ հատուցումների 19,4%-ը։

•    Ընկերության տարեկան շահույթը 2025թ․-ի ավարտին կազմել է 559 մլն ՀՀ դրամ, որը 2025թ․-ի համեմատ աճել է մոտ 5,5 անգամ։ 
•    Հաշվետու տարվա ավարտին Ընկերությունը արձանագրել է շուրջ 5% Ակտիվների աճ, ընդհանուր կապիտալի՝ 14% աճ։
•    2025 թվականի տվյալներով` ՆԱԻՐԻ-ն Հայաստանի 1000 խոշոր հարկատուների ցանկում է։ 
•    Բացի ցուցանիշների աճից, Ընկերությունը լուրջ հաջողություններ է գրանցել արտաքին շուկայում գործընկերային հարաբերություններ հաստատելով։

Նաիրի Ինշուրանսը 2026թ. սկսել է կարեւոր ձեռքբերումով, որը տրամաբանական շարունակությունն էր 2025թ. աշխարհի խոշորագույն ապահովագրական ընկերություններից AXA-ի հետ կնքված ռազմավարական համագործակցությամբ։ Այս տարի արդեն Նաիրի Ինշուրանսն ու AXA-ն ներկայացրել են համատեղ մշակված առողջության ապահովագրության միջազգային ծրագիր՝ Global Health Insurance (IPMI)-ը։ Այս ծրագիրն իր ծավալով ու բովանդակությամբ բացառիկ է Հայաստանի եւ տարածաշրջանի համար։

Ինչո՞ւ է ծրագիրը բացառիկ

Մինչ այժմ շուկայում եղել են այնպիսի ծրագրեր, որոնց շրջանակում ՀՀ քաղաքացու համար արտերկրում որոշ ծառայություններ հասանելի են եղել, սակայն այդ ծառայությունները ոչ միայն սահմանափակ են բովանդակությամբ, այլեւ կախված են կոնկրետ դեպքից, իրադարձությունից ու հանգամանքից։

Travel Insurance-ը, որ կնքվում է ճամփորդության մեկնելուց առաջ, գործում է այն դեպքում, երբ արտերկրում դժբախտ պատահար է տեղի ունեցել, որի հետեւանքով բուժծառայության կարիք է առաջացել։ Բուժումը կազմակերպվում է միջնորդ կազմակերպության միջոցով կամ քաղաքացին է գտնում համապատասխան բուժհաստատություն, վճարում դրա համար՝ ծախսելով ժամանակ ու նյարդեր։

Շուկայում եղել են, հիմա էլ կան Կրիտիկական հիվանդություններից ապահովագրության ծրագրեր։ Ի՞նչ է սա. նախեւառաջ կրիտիկական հիվանդությունը պետք է առաջանա ապահովագրությունից հետո ու հասնի իր կրիտիկական փուլերին, օրինակ, օնկոլոգիա, ինսուլտ, ինֆարկտ, որի համար առաջարկվի միանվագ դրամական փոխհատուցում, հազվադեպ դեպքերում՝ բուժման զուտ կազմակերպում արտերկրում, ընդ որում հատուցում ստանալու համար տարբեր ծրագրերով գործում են տարբեր սպասման ժամկետներ։

Հիմա արդեն հասանելի է առողջության միջազգային ապահովագրական փաթեթ, ինչպիսին Հայաստանում երբեւէ ներկայացված չի եղել։ Այն հասանելի է ՀՀ քաղաքացիներին եւ Հայաստանում կացության իրավունք ունեցողներին։ Ապահովագրված անձը ստանում է AXA քարտ եւ կարողանալու է անցնել կանխարգելիչ բուժզննում, ստանալ պլանային բուժում թե հիվանդանոցային, թե արտահիվանդանոցային պայմաններում, օգտվել ծառայություններից, որոնք հասանելի չեն ՀՀ-ում եւ այդ ամենը միջազգային լավագույն ապահովագրողի ցանկում ընդգրկված Հայաստանի եւ աշխարհի լավագույն բուժկենտրոններում, ընդ որում՝ սպասման թաքնված ժամկետներ չեն գործում։

Ի՞նչ կարող եք անել, եթե ունեք AXA-ի քարտ 

Կարող եք տարեկան մեկ անգամ անցնել միջազգային չափանիշներին համապատասխան կանխարգելիչ բուժզննում, ստանալ պլանային բուժում, ամբուլատոր ծառայություններ, վիրահատություններ, տարբեր հիվանդությունների, այդ թվում՝ օնկոլոգիայի, սրտանոթային խնդիրների մասնագիտական բուժում եւ այլն։ Ընդ որում AXA-ի քարտը ճանաչելի է աշխարհի 50+ երկրների լավագույն բժշկական կենտրոններում։ Ապահովագրված անձն ունենալու է 24/7 հայալեզու սպասարկում, անհատական մենեջեր, բժշկի եւ բուժհաստատության ինքնուրույն ընտրության հնարավորություն եւ մի շարք այլ առավելություններ:

«Նաիրի Ինշուրանս» ապահովագրական ընկերությունը հիմնադրվել է 1996թ․։ Ներկայում Հայաստանի ապահովագրական շուկայի ամենահին ընկերությունն է, այս տարի նշում է 30-ամյակը։ 

Միջազգային կազմակերպության կողմից վարկանշավորված առաջին եւ միակ ապահովագրական ընկերությունն է ՀՀ-ում․ «Moody's» վարկանշային գործակալության կողմից ունի B1 վարկանիշ՝ կայուն հեռանկարով: Այն վկայում է ընկերության ֆինանսական կայունության, թափանցիկ գործունեության եւ զարգացման հեռանկարների մասին։ 
Դիտում՝ 2575
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW