Գրանցվեք FINTECH360 համաժողովին մինչեւ մարտի 31-ը եւ ստացեք 15% զեղչ մասնակցության բոլոր փաթեթների համար

21.01.2026 | 16:29 Գլխավոր էջ / Նորություններ /
#Յունիբանկ #FINTECH360
Երեւանում այս տարվա ապրիլին կայանալիք FINTECH360 միջազգային համաժողովին մինչեւ մարտի 31-ը գրանցվելու դեպքում կտրամադրվի 15% զեղչ մասնակցության բոլոր փաթեթների համար:

Համաժողովը կանցկացվի ապրիլի 27–29-ը՝  Seven Visions Resort & Places, The Dvin համալիրում: Այս տարի համաժողովը կհամախմբի ավելի քան 500 մասնակից 30 երկրներից։ Յունիբանկը FINTECH360 համաժողովի գլխավոր հովանավորն է:

Պանելային քննարկումների հիմնական թեմաներն են՝

• Ֆինանսական ծառայությունների թվային վերափոխում

• Արհեստական բանականության կիրառումը բանկային ոլորտում

• Կենսաչափական եւ թվային նույնականացում

• Էլեկտրոնային առեւտուր

• Տվյալների պաշտպանություն

• Իրական ակտիվների տոկենիզացիա

• Կրիպտոարժույթներ եւ բլոկչեյն տեխնոլոգիա

3-օրյա ծրագիրը ներառում է նաեւ էքսկուրսիաներ, այցելություն գինեգործարան եւ գալա-ընթրիք: 

Համաժողովի ամբողջական ծրագիրը եւ գրանցումը հասանելի են https://fintech360.io/  կայքում:
Դիտում՝ 7941

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW