ԿԲ-ն՝ սոցիալական փաթեթի հաշիվներ բացելու մասին

16.01.2026 | 11:13 Գլխավոր էջ / Նորություններ /
#ԿԲ #սոցիալական փաթեթ
ՀՀ կառավարության 2012 թ. դեկտեմբերի 27-ի N 1691-Ն որոշման սոցիալական փաթեթի ծրագրով շահառուների սոցիալական փաթեթի հաշիվները սպասարկող բանկերն իրավասու չեն ծրագրով եւ բանկի կողմից սահմանված պահանջներին բավարարող քաղաքացիներին մերժելու՝ բացել հաշիվներ, ինչպես նաեւ հաշվի բացումը պայմանավորել այլ ծառայությունից օգտվելու նախապայմաններով (օրինակ՝ աշխատավարձի տեղափոխում, հավելյալ ծառայությունների ձեռքբերում եւ այլն)։

Կենտրոնական բանկը տեղեկացնում է, որ սոցիալական փաթեթի հաշիվների բացման հետ կապված խնդիրների առաջացման դեպքում՝

•    ներկայացնել գրավոր դիմում-բողոք տվյալ բանկի պաշտոնական էլեկտրոնային հասցեին՝ մանրամասն նկարագրելով դեպքը եւ պահանջելով հաշվի բացում ու պարզաբանումներ մերժման պատճառների մասին,
•    դիմումի պատճենում նշել նաեւ Կենտրոնական բանկի secretariat@cba.am էլեկտրոնային հասցեն:

Սոցիալական փաթեթի հաշիվները սպասարկող բանկերի ցանկին կարող եք ծանոթանալ հղմամբ:
Դիտում՝ 229
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW