Գրավե Գրուպը ու Ցե-Կվադրատը հայտարարել են ԼԻԳԱ Ինշուրանսի 100% բաժնետոմսերը ձեռք բերելու մտադրության մասին

25.11.2025 | 11:00 Գլխավոր էջ / Նորություններ /
#Գրավե Գրուպ #Ցե-Կվադրատ Ներդրումային Խումբ
Գրավե Գրուպը (GRAWE Group) (Ավստրիա) եւ Ցե-Կվադրատ Ներդրումային խումբը (C-Quadrat Investment Group) (Ավստրիա) հայտարարել են ԼԻԳԱ Ինշուրանս ապահովագրական ընկերության 100% բաժնետոմսերը ձեռք բերելու մտադրության մասին, ինչը նշանակալի իրադարձություն է Հայաստանի ապահովագրական շուկայի համար: 

Նշված գործարքը եվրոպական հեղինակավոր ապահովագրական խմբի առաջին մուտքն է Հայաստան, ինչն ընդգծում է երկրի ֆինանսական հատվածի աճող գրավչությունը միջազգային ներդրողների համար: 

Գրավե Գրուպը, որը հիմնադրվել է 1828 թվականին, Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի ամենահին եւ ամենահեղինակավոր ապահովագրական խմբերից մեկն է՝ ֆինանսական կայունության, հաճախորդների պաշտպանության եւ կայուն աճի նկատմամբ երկարատեւ հանձնառությամբ: Եվրոպական շուկաների հիմնական ներկայացուցիչներից մեկը` Գրավե Գրուպը բաղկացած է 21 ապահովագրական ընկերությունից, 2 բանկից եւ անշարժ գույքի ոլորտի այլ ընկերություններից: Կենտրոնական, Արեւելյան եւ Հարավարեւելյան Եվրոպայի տասներեք երկրում դուստր ձեռնարկությունների առկայությունն արտացոլում է Գրավեի միջազգային կողմնորոշումը:
  
Ցե-Կվադրատ Ներդրումային խումբը, որի գլխամասային գրասենյակները գտնվում են Վիեննայում եւ Լոնդոնում, համաշխարհային ներկայությամբ ակտիվների առաջատար անկախ կառավարիչ է, հայտնի իր ներդրումային լայն փորձառությամբ ու Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի շուկաներում երկարաժամկետ հեռանկարի տեսլականով, ինչպես նաեւ ինստիտուցիոնալ ներդրողների համար ակտիվների կառավարման փորձով: Դուստր Ցե-Կվադրատ Ամպեգա Ասեթ Մենեջմենթ Արմենիա (C-Quadrat Ampega Asset Management Armenia) ընկերության միջոցով Ցե-Կվադրատ Ներդրումային խումբն ավելի քան 10 տարի հաջողությամբ գործում է Հայաստանի կենսաթոշակային համակարգում՝ որպես ակտիվների կառավարիչ։ 

Կանխատեսվում է, որ ԼԻԳԱ Ինշուրանս ապահովագրական ընկերության ձեռքբերումը Հայաստանի զարգացող ապահովագրական ոլորտ կբերի ապահովագրության եվրոպական ստանդարտներ, ռիսկերի կառավարման առաջադեմ պրակտիկա եւ լրացուցիչ ներդրումներ: Գրավե Գրուպի եւ Ցե-Կվադրատի համատեղ փորձառությունը նպատակ ունի աջակցելու նորարարությանը, ամրապնդելու սպառողների պաշտպանությունը եւ նպաստելու շուկայի ընդհանուր մասնագիտական զարգացման խթանմանը։

ԼԻԳԱ Ինշուրանս ապահովագրական ընկերության մասին

ԼԻԳԱ Ինշուրանսը Հայաստանի առաջատար ապահովագրական ընկերություններից մեկն է, որն առաջարկում է ապահովագրական պրոդուկտների եւ ծառայությունների լայն տեսականի ամբողջ հանրապետության տարածքով: Գործարքի արդյունքում ԼԻԳԱ Ինշուրանս ընկերությունը կստանա հասանելիություն նոր կապիտալի, միջազգային նորարարական փորձագիտական եւ գործառնական գիտելիքների։ 

Ծանոթագրություն

Գործարքի նախագիծը ենթակա է ՀՀ Կենտրոնական բանկի եւ համապատասխան այլ կարգավորող մարմինների հաստատմանը: Գործարքի հետագա զարգացումների վերաբերյալ մանրամասները կհայտարարվեն լրացուցիչ։
Դիտում՝ 4241
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW