Ամիօ բանկ. Նոր ստանդարտներ՝ նույն հոգատարությամբ

06.11.2025 | 17:52 Գլխավոր էջ / Նորություններ /
#Ամիօ բանկ
Ամիօ բանկը վերջին երկու տարվա ընթացքում ներդրել է սպասարկման նոր ստանդարտներ։ Դրանք մշակվել են Հաճախորդի փորձառության միջազգային ինստիտուտի (ICXI) 2024 թվականի ուղեցույցների համաձայն՝ ապահովելով համապատասխանություն որակի համաշխարհային չափանիշներին։

Բանկից հայտնում են, որ նոր մոտեցումները միտված են սպասարկման որակի եւ հաճախորդների փորձառության շարունակական բարելավմանը՝ բանկի որդեգրած արժեքների հիման վրա․

•    Մարդակենտրոնություն՝ յուրաքանչյուր հաճախորդի հանդեպ հոգատար եւ անհատական վերաբերմունք,

•    Ազնվություն՝ թափանցիկություն եւ բաց շփում սպասարկման բոլոր փուլերում,

•    Վստահություն՝ գաղտնիության պահպանում եւ անկողմնակալ լուծումներ,

•    Պրոֆեսիոնալիզմ՝ բարձր նշաձող եւ մասնագիտական զարգացում,

•    Դինամիզմ՝ շուկայի արագ փոփոխություններին համընթաց շարժում,

•    Ժպիտ՝ որպես բրենդի խորհրդանիշ։

Բանկում պարբերաբար իրականացվում են դասընթացներ եւ զարգացման ծրագրեր, որպեսզի յուրաքանչյուր աշխատակից ունենա մասնագիտական աճ եւ շարունակի ամրապնդել սպասարկման մշակույթը Ամիօ-ում։

Այս փոփոխությունների շնորհիվ բանկի հաճախորդները օր օրի զգում են տարբերությունը՝ թե՛ բանկում, թե՛ բանկից դուրս բանկի ծառայություններից օգտվելիս։
Ամիօ բանկի հետ ընկերացեք սոցիալական ցանցերում՝ Facebook, Instagram, LinkedIn։

Բանկի ծառայությունների մասին մանրամասն տեղեկատվության համար այցելեք բանկի պաշտոնական կայք՝ amiobank.am։

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:
Դիտում՝ 1721
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW