Երեւան /Մեդիամաքս/. Հայաստանը կդառնա Զարգացման եվրասիական բանկի /ԶԵԱԲ/ երրորդ հիմնադիր երկիրը, այսօր ասել է ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը:Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, նախարարը նշել է, որ հայկական կողմը մտադիր է ներդրումներ կատարել էներգետիկայի, տրանսպորտի, կապի, քիմիական եւ թեթեւ արդյունաբերության, գյուղատնտեսական ապրանքների վերամշակման զարգացման ծրագրերում: ԶԵԱԲ-ի հիմնադրման մասին համաձայնագիր է ստորագրվել 2006թ. հունվարին Ռուսաստանի եւ Ղազախստանի միջեւ: Բանկի կանոնադրական կապիտալը $1,5 մլրդ է, որից $1 մլրդ-ը պատկանում է ռուսական կողմին, $500 մլն-ը` ղազախական: Հայաստանը նախատեսում է բանկի կանոնադրական կապիտալում կառավարության պահուստային ֆոնդի միջոցների հաշվին ներդնել $100 հազ.: Tweet Դիտում՝ 12002