Հոկտեմբերի 31-ն աշխարհում նշվում է Խնայողությունների համաշխարհային օրը։ Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամը, օրվա խորհրդով պայմանավորված, այս տարի եւս կազմակերպել էր պանելային քննարկում։Քննարկումները անցկացվել են «Գումար խնայելու հմտությունները» եւ «Խնայողությունները ներդրման հնարավորություններ» թեմաներով։Բացման խոսքով հանդես են եկել Կենտրոնական բանկի խորհրդի անդամ, Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Նարեկ Ղազարյանը եւ Հիմնադրամի տնօրեն Հերմինե Հարությունյանը։«Միջոցառումն նպատակն էր եւս մեկ անգամ շեշտել, որ խնայողությունը վստահություն է վաղվա օրվա հանդեպ եւ հնարավորություն՝ սեփական նպատակներն իրականացնելու համար»,- ասվում է հաղորդագրությունում։Պանելային քննարկումներին մասնակցել են Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի, Կենտրոնական բանկի, ՀՀ ֆինանսների նախարարության, Հայաստանի ֆոնդային բորսայի եւ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ներկայացուցիչներ։Միջոցառմանը մասնակցել են նաեւ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի, ՀՊՏՀ ֆինանսատնտեսագիտական քոլեջի, Էջմիածնի Վարդգես Համազասպյանի անվան պետական քոլեջի, Էջմիածնի պետական քոլեջի ուսանողները, ինչպես նաեւ Վիքիմեդիայի եւ Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի գործընկեր կազմակերպությունների այլ ներկայացուցիչներ։ Tweet Դիտում՝ 1023