Խնայողության օրվան ընդառաջ, չխախտելով ավանդույթ դարձած ձեւաչափը, IDBank-ը հայտարարում է նոր արշավի մասին։ 2025թ․ հոկտեմբերի 31-ից 2026թ․ հունվարի 31-ը այն ֆիզիկական անձինք, որոնք չունեն IDBank-ում ՀՀ դրամով խնայողական հաշիվ եւ երբեւէ չեն ունեցել, բանկի մասնաճյուղերում կամ Idram&IDBank հավելվածի միջոցով առաջին անգամ կբացեն ՀՀ դրամով խնայողական հաշիվ եւ կապահովեն նվազագույնը 400,000 ՀՀ դրամ օրական մնացորդ՝ խնայողական հաշիվների մնացորդների նկատմամբ 3 ամիս շարունակ կունենան տարեկան 6% տոկոսադրույք։IDBank-ի հաճախորդների փորձառության կառավարման բաժնի ղեկավար Սեդա Ավագյանը նշել է, որ պարբերաբար իրականացնելով նմանատիպ արշավներ՝ ցանկանում են հաճախորդների մոտ խթանել գրագետ ու շահութաբեր խնայելու սովորությունը:«Մեզ համար արդեն գեղեցիկ ավանդույթ է Խնայողության օրը նշել՝ մեր հաճախորդներին հաճելի անակնկալներ մատուցելով։ Այս արշավի շրջանակում էլ եւս մեկ անգամ հիշեցնում ենք խնայողական հաշիվ ունենալու կարեւորությունն ու անհրաժեշտությունը», - ասել է Սեդա Ավագյանը։ Բացի սրանից, այն հաճախորդները, որոնք կմոտենան ու բանկում կբացեն խնայողական հաշիվ, բանկի կողմից կստանան խորհրդանշական անակնկալ-նվերներ։Նշվում է, որ արշավին չեն կարող մասնակցել այն հաճախորդները, որոնք բանկում արդեն ունեն գործող կամ մինչեւ 2025թ․ հոկտեմբերի 30-ը ներառյալ ունեցել են ՀՀ դրամով խնայողական հաշիվներ։Մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ։Ընկերությունները վերահսկվում են ՀՀ ԿԲ կողմից: Tweet Դիտում՝ 7287