IDBank-ն իր հաճախորդներին մշտապես հաճելի անակնկալներ եւ շահավետ առաջարկներ է մատուցում։ Այս անգամ բանկի հին ու նոր հաճախորդների համար IDsalary աշխատավարձային փաթեթը գրավիչ հնարավորություն է տալիս՝ լի բազում անակնկալներով։Բանկից հայտնել են, որ մինչեւ դեկտեմբերի 10-ը միանալով փաթեթին, փաթեթի շրջանակում քարտ պատվիրելով եւ 60 օրացույցային օրվա ընթացքում քարտին աշխատավարձ ստանալով՝ դուք կստանաք․ա) 5000 idcoin (որտեղ 1 idcoin-ը հավասար է 1 դրամի)։ Ընդ որում՝ հարկումից հետո տրամադրվող այս idcoin-երը յուրաքանչյուր քարտապանի կտրամադրվեն մեկ անգամ,բ) հնարավորություն մասնակցելու խաղարկությանը, որի ընթացքում խաղարկվելու է 50 հատ 100,000 idcoin (հարկումից հետո),գ) հնարավորություն մասնակցելու եւս մեկ մեծ խաղարկության, որի ընթացքում խաղարկվելու է 5 հատ 1,000,000 ՀՀ դրամ արժողությամբ դեպի արտերկիր ճամփորդական հավաստագիր: Հավաստագիրը գործելու է արշավի ամփոփումից հետո 6 ամսվա ընթացքում, եւ այն հնարավոր կլինի օգտագործել «Շելբի Տուր» տուրիստական գործակալությունում տուրիստական փաթեթ ձեռք բերելու միջոցով։Հաղթող քարտապաններին ճամփորդության հավաստագրերը կուղարկվեն վերջիններիս բանկում նշված էլեկտրոնային հասցեներին՝ խաղարկության ամփոփումից հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում։ Ինչ վերաբերում է idcoin-ներին, ապա դրանք կտրամադրվեն արշավի պայմաններին բավարարելուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում։Խաղարկությունը կամփոփվի մինչեւ 2026թ․ փետրվարի 20-ը․ հաղթողները կընտրվեն պատահականության սկզբունքով։ Խաղարկությունը կհեռարձակվի բանկի Ֆեյսբուքի եւ YouTube-ի պաշտոնական էջերում՝ ուղիղ հեռարձակմամբ։idcoin-երը հնարավոր է օգտագործել Idram&IDBank հավելվածով եւ Idplus լոյալության հարթակով QR վճարում կատարելու միջոցով։Արշավի ամբողջական մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ։Ընկերությունները վերահսկվում են ՀՀ ԿԲ կողմից: Tweet Դիտում՝ 7391