Հունվար-օգոստոսին Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 7․1%-ով

30.09.2025 | 17:05 Գլխավոր էջ / Նորություններ /
#Հայաստան #ՏԱՑ
2025թ. հունվար-օգոստոս ամիսներին նախորդ տարվա համադրելի ժամանակահատվածի համեմատ Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշն ավելացել է 7․1%-ով, իսկ 2025թ. օգոստոսին 2024թ. օգոստոսի համեմատ ցուցանիշն ավելացել է 7.5%-ով: 

Վիճակագրական կոմիտեի հրապարակած Հայաստանի սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող ընթացիկ օպերատիվ ամփոփմամբ ստացված նախնական հիմնական մակրոտնտեսական ցուցանիշների համաձայն՝ 2025թ. հունվար-օգոստոսին նախորդ տարվա համադրելի ժամանակահատվածի համեմատ արդյունաբերական արտադրանքի ծավալը նվազել է 7․8%-ով, իսկ շինարարության ծավալն ավելացել է 20.4%-ով։

Առեւտրի շրջանառությունը հաշվետու ամիսների տվյալներով ավելացել է 3.9%-ով, իսկ ծառայությունների ծավալն առանց առեւտրի՝ 10.2%-ով:

Էլեկտրաէներգիայի արտադրությունն ավելացել է 3.6%-ով:

Սպառողական գների ինդեքսը հաշվետու ժամանակահատվածում աճել է 3․2%-ով, իսկ արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը՝ 2.8%-ով:

Արտաքին առեւտրաշրջանառության ծավալը հաշվետու ժամանակահատվածում նվազել է 41․1%-ով: Ընդ որում, արտահանման ծավալը նվազել է 48․8%-ով, իսկ ներմուծման ծավալը՝ 34․9%-ով:

Աննա Այվազյան
Դիտում՝ 1083
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW