IDBank-ի IDsalary աշխատավարձային փաթեթն առավելությունների մեծ ցանկ ունի, սակայն այն պարբերաբար համալրվում է նոր առաջարկներով ու արշավներով։ Այս անգամ էլ IDsalary փաթեթին միանալով՝ հաճախորդները ոչ միայն idcoin-եր կստանան, այլ նաեւ կմասնակցեն խաղարկությանը։ Այսպիսով, մինչեւ 2025թ․ դեկտեմբերի 10-ը ներառյալ՝ IDsalary փաթեթի շրջանակում քարտ պատվիրելու եւ քարտին` պատվիրումից հետո 60 օրացույցային օրվա ընթացքում, աշխատավարձ ստանալու դեպքում քարտապանները․- Կստանան 5000 idcoin (հարկումից հետո): 5000 idcoin-երը կտրամադրվեն մեկ անգամ յուրաքանչյուր քարտապանի համար:- Կմասնակցեն խաղարկությանը, որտեղ կխաղարկվեն 50 հատ 100,000 idcoin (հարկումից հետո):- Կմասնակցեն խաղարկությանը, որտեղ կխաղարկվեն 5 հատ 1,000,000 ՀՀ դրամ արժողությամբ դեպի արտերկիր ճամփորդության հավաստագրեր։ - Հավաստագիրը գործում է արշավի ամփոփումից հետո 6 ամիս ժամկետով, իսկ հավաստագիրը կարելի է օգտագործել Ամիրյան փողոց 18, Երեւան, հասցեում գտնվող «Շելբի Տուր» ճանապարհորդական գործակալությունում տուրիստական փաթեթ ձեռք բերելու միջոցով։- Հաղթող քարտապաններին ճամփորդության հավաստագրերը կուղարկվեն վերջիններիս բանկում նշված Էլեկտրոնային հասցեներին՝ խաղարկության ամփոփումից հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում։ Իսկ բոլոր idcoin-ները կտրամադրվեն արշավի պայմաններին բավարարելուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում։Խաղարկությունը կամփոփվի մինչեւ 2026թ․ փետրվարի 20-ը․ հաղթողները կընտրվեն պատահականության սկզբունքով։ Խաղարկությունը կհեռարձակվի բանկի ֆեյսբուքյան եւ YouTube-յան պաշտոնական էջերում՝ ուղիղ հեռարձակմամբ։Բանկում հիշեցրել են, որ idcoin-երը հնարավոր է օգտագործել Idram&IDBank հավելվածով եւ Idplus լոյալության հարթակով QR վճարում կատարելու միջոցով (1 idcoin = 1 դրամ)։Արշավի ամբողջական մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ։Ընկերությունները վերահսկվում են ՀՀ ԿԲ կողմից: Tweet Դիտում՝ 7087