Նոր հուշագիր՝ խթանելու հայ-հունական բանկային համագործակցությունը

25.09.2025 | 14:05 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՀԲՄ #հուշագիր
ՀԲՄ նախաձեռնությամբ «Բանկային համակարգի ապագան․ նորարարությունների կայուն զարգացում եւ հեռանկարներ» խորագրի ներքո կայացած միջազգային բանկային ֆորումի շրջանակում ստորագրվել է Փոխըմբռնման հուշագիր Հայաստանի բանկերի Միության (ՀԲՄ) եւ Հունական բանկերի ասոցիացիայի միջեւ։ 

Հուշագիրը ստորագրել են ՀԲՄ նախագահ Դանիել Ազատյանը եւ Հունաստանի բանկերի ասոցիացիայի գլխավոր տնօրեն Խարուլա Ապալագակին։ 

Ստորագրված հուշագրի նպատակն է խորացնել համագործակցությունը երկու երկրների բանկային ասոցիացիաների միջեւ՝ միտված կայուն ֆինանսական համակարգի ձեւավորմանը եւ տնտեսական զարգացման խթանմանը։ 

Երկկողմ հուշագիրը կնպաստի կողմերի միջեւ փորձի եւ հնարավորությունների փոխանակմանը, կրթական ծրագրերի համատեղ անցկացմանը եւ վերապատրաստման ուղղություններով աշխատանքների իրականացմանը։ 

ՀԲՄ նախագահ Դանիել Ազատյանի փոխանցմամբ՝ հուշագիրը կարեւոր քայլ է Հայաստանի բանկային համակարգի միջազգային կապերի ընդլայնման եւ տարածաշրջանային համագործակցության խորացման գործում։
Դիտում՝ 1945
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW