IDBank-ն ամփոփել է արցախցի դպրոցականների համար ֆինանսական կրթության ծրագրի արդյունքները

16.09.2025 | 17:47 Գլխավոր էջ / Նորություններ /
#IDBank #ֆինանսական կրթություն
IDBank-ի հյուրերն այս անգամ «Կողք կողքի» ծրագրի ֆինանսական կրթության դասընթացի մասնակիցներն էին։ Ընդհանուր առմամբ՝ ծրագրին մասնակցել է Արցախից տեղահանված 100 դպրոցական։ Դասընթացը մշակել եւ իրականացրել են «Oogway սուպերհերոսների դպրոցի» մասնագետները՝ խաղերի, քննարկումների եւ ստեղծագործական առաջադրանքների միջոցով՝ ինչպես կենդանի շփմամբ, այնպես էլ հեռավար ձեւաչափով։ 

Ծրագրի ընթացքում դպրոցականներն ուսումնասիրել ու յուրացրել են ֆինանսական գրագիտության հիմունքները՝ ի՞նչ է բյուջեն, ինչպե՞ս այն կազմել, ինչո՞ւ է կարեւոր խնայել, ինչպե՞ս տարբերել սպառողական ցանկությունն իրական անհրաժեշտությունից, ի՞նչ դեր ունեն բանկերը ու ինչո՞ւ է կարեւոր ֆինանսական գրագիտությունը կյանքում։ 

Ծրագրի կարեւորության մասին «Oogway սուպերհերոսների դպրոցի» հիմնադիր Դիանա Բադեյանն ընդգծել է հատկապես այն հանգամանքը, որ աշակերտներն իսկապես մեծ սիրով ու հետաքրքրվածությամբ են անցել այս ծավալուն դասընթացն, իսկ օրվա հանդիպումը միայն ամրապնդել է աշակերտներից շատերի՝ ապագայում ֆինանսական ոլորտի մասնագիտություն ընտրելու որոշումը։

IDBank-ի հաղորդակցության եւ սոցիալական պատասխանատվության ծրագրերի վարչության ղեկավար Տաթեւիկ Վարդեւանյանը նշել է, որ IDBank-ը անպայման շարունակելու է ֆինանսական կրթության այս դասընթացների շարքը տարբեր թիրախային խմբերի համար, քանի որ ֆինանսական կրթության հանրահռչակումը IDBank-ի սոցիալական պատասխանատվության քաղաքականությամբ ամրագրված գլխավոր ուղղություններից մեկն է։ 

Հիշարժան հանդիպման ողջ ընթացքում դպրոցականների կողքին էր նաեւ ֆինանսական աշխարհի երեխաների ամենահուսալի ուղեկիցը՝ Իդրամ Ջունիորը, որի շնորհիվ բանկային ու ֆինանսական թեմաներով հագեցած հանդիպումն անցել է շատ ավելի աշխույժ եւ գունեղ։

Ընկերությունները վերահսկվում են ՀՀ ԿԲ կողմից:

Դիտում՝ 9724
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW