Կայացել է Մարկ Արենի «Շերլոք Հոլմսի նոր արկածները» գրքի շնորհանդեսը

11.09.2025 | 15:35 Գլխավոր էջ / Նորություններ /
#IDBank #Մարկ Արեն
Օրեր առաջ կայացել է ժամանակակից ամենապահանջված գրողներից մեկի՝ Մարկ Արենի «Շերլոք Հոլմսի նոր արկածները» գրքի շնորհանդեսը։

Գրքի Երեւանյան միջազգային փառատոնի շրջանակում ընթերցասերները հանդիպել են գրող, IDBank-ի խորհրդի անդամ Կարեն Մարգարյանի՝ Մարկ Արենի հետ:

Գիրքը դետեկտիվ ժանրի է, սակայն տարբերվում է Արթուր Քոնան Դոյլի լեգենդար կերպարից։ Մարկ Արենը շնորհանդեսի ընթացքում ընթերցասերներին փակագծեր է բացել․ իր գրքերի համար սեփական ոճն է ստեղծել՝ ավանտյուրիզմ։ Ասում է՝ ոչ թե ավանտյուրային վեպեր է գրում, այլ ավանտյուրային ոճով է գրում։

Մարկ Արենի առաջին վեպը «Ռեքվիեմ Հուդային»-ն էր, որը լույս է տեսել 2006-ին, այնուհետեւ հրատարակվել է «Այնտեղ, որտեղ ծաղկում են վայրի վարդեր․ Անատոլիական պատմություն» վեպը, իսկ այս գրական ճանապարհը սկսվել է, երբ հեղինակը որոշել է գիտությունից անցում կատարել դեպի ստեղծագործական ոլորտ։

Ներկա ընթերցասերները հարցեր են ուղղել Մարկ Արենին, խոսել, թե ինչպես են ծնվում պատմությունները, որտեղ փնտրել ոգեշնչում եւ ինչպես է հեղինակին հաջողվում գտնել հենց այն պատմությունը, որը դիպչում է ընթերցողների սրտին:

«Շերլոք Հոլմսի նոր արկածները» գիրքն արդեն առկա է գրախանութներում։

IDbank-ը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

Դիտում՝ 11430
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW