Ակբա Լիզինգը Հայաստանում JAC, Li AUTO, Tank, Poer եւ Aito տրանսպորտային միջոցների պաշտոնական ներկայացուցիչ Roel Automotive Group-ի հետ համատեղ, TOON EXPO YEREVAN 2025-ի տաղավարում առաջարկում է մեքենա գնելու բացառիկ հնարավորություններ:Հատուկ պայմանները ներառում են․• Կանխավճար՝ սկսած 5%-ից• Մարման ժամկետ՝ մինչեւ 5 տարի• Տարեկան տոկոսադրույք՝ 12․8% ՀՀ դրամով• Միջնորդավճար՝ 0․5%• ԿԱՍԿՈ ապահովագրություն՝ 1․5%Ներկայացված պայմանները հասանելի են թե՛ ֆիզիկական, թե՛ իրավաբանական անձանց համար։Ակբա Լիզինգի միջոցով գնորդները կարող են օգտվել նաեւ JAC ավտոմեքենաների ձեռքբերման բացառիկ պայմաններից․• Մարման ժամկետ՝ մինչեւ 5 տարի• Կանխավճար՝ սկսած 5%-ից• Փաստացի տոկոսադրույք՝ 0%-2.9%• Արժույթ՝ ՀՀ դրամ, ԱՄՆ դոլար եւ եվրո«Շուկայում մեծ պահանջարկ ունեցող մեքենաները ֆինանսավորման հատուկ պայմաններով ձեռք բերելու համար գնորդները կարող են այցելել TOON EXPO YEREVAN 2025-ին ներկայացված Roel Automotive Group-ի տաղավար՝ մինչեւ սեպտեմբերի 7-ը ներառյալ»,- ասված է հաղորդագրության մեջ։«Ակբա Լիզինգը Հայաստանի լիզինգային շուկայի առաջատարն է եւ անընդմեջ շահավետ առաջարկներ է ներկայացնում իր հաճախորդների։ Այս անգամ Roel Automotive Group-ի հետ միասին ներկայացնում ենք բացառիկ ֆինանսավորման պայմաններ թե՛ ֆիզիկական, թե՛ իրավաբանական անձանց համար»,- նշել է Ակբա Լիզինգի մատակարարների հետ համագործակցության բաժնի պետ Վահագն Շմավոնյանը:«Ֆինանսավորման պայմանները վստահաբար հնարավորություն կտա լայն հասարակությանը օգտվելու շահավետ լիզինգային պայմաններից, որը տրամադրում է Ակբա Լիզինգը, եւ պաշտոնական երաշխիքով գնման հնարավորությունից, որը տրամադրում է Roel Automotive Group-ը։ Այսպիսով, մենք ստեղծել ենք այնպիսի պայմաններ, որ հայ սպառողը եւս մեկ քայլով մոտ լինի իր երազանքին՝ գնելու նոր մեքենա»,– նշել է Roel Automotive Group-ի մարքեթինգի ղեկավար Ավետիք Սիմոնյանը:Ակբա Լիզինգի 100% բաժնետերը Ակբա բանկն է:Ակբա Լիզինգը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: Tweet Դիտում՝ 2685