Փաշինյանը վստահ է, որ «ճապոնական բիզնեսի ներդրումները Հայաստանում էապես աճ կգրանցեն»

04.09.2025 | 13:20 Գլխավոր էջ / Նորություններ /
#Նիկոլ Փաշինյան #Տոկիո
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Տոկիոյում հանդիպել է Ճապոնիայի վարչապետ Շիգերու Իշիբային:

Կառավարությունից հայտնել են, որ Փաշինյանը հանդիպմանն ասել է, որ Հայաստանը պատրաստ է նոր թափ հաղորդել Ճապոնիայի հետ համագործակցությանը։

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Հայաստանը մեծ կարեւորություն է տալիս Ճապոնիայի հետ համագործակցության ընդլայնմանը, այդ թվում՝ տնտեսության ոլորտում։ Նա ընդգծել է, որ առաջիկայում նախատեսվում է երկկողմ գործարար համաժողով, որն «իրապես կնպաստի առեւտրատնտեսական կապերի ընդլայնմանը»: Նա վստահություն է հայտնել, որ դրա արդյունքում «ճապոնական բիզնեսի ներդրումները Հայաստանում էապես աճ կգրանցեն»:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան - Ճապոնիա համագործակցության հիմնական ուղղությունները՝ տնտեսական կապերի եւ ներդրումային համագործակցության ընդլայնումը, կրթության, գիտության եւ մշակույթի, զբոսաշրջության ոլորտներում կապերի խորացում:
Դիտում՝ 1787

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW