Հունվար-հուլիսին Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 7%-ով

25.08.2025 | 14:33 Գլխավոր էջ / Նորություններ /
#Հայաստան #ՏԱՑ
2025թ. հունվար-հուլիս ամիսներին նախորդ տարվա համադրելի ժամանակահատվածի համեմատ Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշն ավելացել է 7%-ով, իսկ 2025թ. հուլիսին 2024թ. հուլիսի համեմատ ցուցանիշն ավելացել է 9.1%-ով: 

Վիճակագրական կոմիտեի հրապարակած Հայաստանի սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող ընթացիկ օպերատիվ ամփոփմամբ ստացված նախնական հիմնական մակրոտնտեսական ցուցանիշների համաձայն՝ 2025թ. հունվար-հուլիսին նախորդ տարվա համադրելի ժամանակահատվածի համեմատ արդյունաբերական արտադրանքի ծավալը նվազել է 9․8%-ով, իսկ շինարարության ծավալն ավելացել է 20.2%-ով։

Առեւտրի շրջանառությունը հաշվետու ամիսների տվյալներով ավելացել է 3.9%-ով, իսկ ծառայությունների ծավալն առանց առեւտրի՝ 10.6%-ով:

Էլեկտրաէներգիայի արտադրությունն ավելացել է 2.1%-ով:

Սպառողական գների ինդեքսը հաշվետու ժամանակահատվածում աճել է 3․2%-ով, իսկ արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը՝ 2.5%-ով:

Արտաքին առեւտրաշրջանառության ծավալը հաշվետու ժամանակահատվածում նվազել է 41․4%-ով: Ընդ որում, արտահանման ծավալը նվազել է 48․3%-ով, իսկ ներմուծման ծավալը՝ 35․8%-ով:

Աննա Այվազյան
Դիտում՝ 1667

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW