Փաշինյանն ու Օվերչուկն անդրադարձել են առեւտրաշրջանառության ծավալների դինամիկային

20.08.2025 | 16:33 Գլխավոր էջ / Նորություններ /
#Փաշինյան #Օվերչուկ
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը քննարկվել են Հայաստան–Ռուսաստան երկկողմ օրակարգին վերաբերելի հարցեր։ 

Կառավարությունից հայտնել են, որ հանդիպմանը զրուցակիցներն անդրադարձել են Եվրասիական տնտեսական միության շրջանակում համագործակցության ընթացիկ թեմաների։

«Անդրադարձ է կատարվել առեւտրաշրջանառության ծավալների դինամիկային, ինչպես նաեւ համատեղ ծրագրերի իրագործման ընթացքին։

Կողմերը  մտքեր են փոխանակել նաեւ երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ»,- ասվում է կառավարության հաղորդագրության մեջ:
Դիտում՝ 2341

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW