Օվերչուկը կժամանի Երեւան՝ քննարկելու ԵԱՏՄ-ում Հայաստանի աշխատանքը

15.08.2025 | 11:51 Գլխավոր էջ / Նորություններ /
#Օվերչուկ #ԵԱՏՄ
Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հաջորդ շաբաթ կժամանի  Երեւան՝ քննարկելու Եվրասիական տնտեսական միությունում (ԵԱՏՄ) Հայաստանի աշխատանքը։

«Հաջորդ շաբաթ ես մեկնում եմ Երեւան։ Ուղեւորությունն ինքնին նախապես էր պլանավորված, դա կապված է այն հանգամանքի հետ, որ Հայաստանի նորմատիվ իրավական կարգավորման մեջ հայտնվել է իրավական ակտ՝ Հայաստանի կառավարության որոշում, որը, մեր կարծիքով, հակասում է Եվրասիական տնտեսական միության իրավունքին»,- Օվերչուկի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ գործակալությունը։

Ալեքսեյ Օվերչուկի խոսքով՝ այս հարցը կքննարկվի առաջիկա այցի ընթացքում։
Դիտում՝ 6584

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW