ՄՊՀ. Հեղուկ գազի գնի բարձրացումը պայմանավորված է պահանջարկի գործոնով

31.07.2025 | 11:08 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՄՊՀ #հեղուկ գազ
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովն ուսումնասիրություն է իրականացրել հեղուկ գազի շուկայում՝ հաշվի առնելով վերջին շրջանում հեղուկ գազի գների բարձրացման հանգամանքը։ 

Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ ներկայում Հայաստանում հեղուկ գազ ներմուծում է ավելի քան 170 տնտեսավարող սուբյեկտ, որոնցից ամենախոշոր ներմուծողի ծավալը չի գերազանցում 7%-ը։ Ավելին, ավելի քան 170 սուբյեկտից ներմուծման ծավալներով 3% եւ ավելի կշիռ ունի ընդամենը 9 տնտեսավարող սուբյեկտ։

ՄՊՀ-ից հայտնել են, որ 2025 թվականի հուլիսին հեղուկ գազի գների բարձրացումը պայմանավորված է եղել հետեւյալ հանգամանքներով՝ 

•    հեղուկ գազի ձեռքբերման գնի բարձրացմամբ,
•    Վրաստանում արձանագրված լոգիստիկ խնդիրներով,
•    սեզոնայնությամբ պայմանավորված՝ սահմանին առաջացած խցանումների պատճառով ՀՀ քիչ բեռնատարների մուտքով,
•    սեզոնայնությամբ պայմանավորված՝ պահանջարկի մեծացմամբ, ինչը գերազանցել է առաջարկը։

«Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ հեղուկ գազի շուկայում առկան չեն գերիշխող դիրք ունեցող տնտեսավարող սուբյեկտներ, իսկ գնի բարձրացումը պայմանավորված է ինչպես ծախսերի ավելացմամբ, այնպես էլ շուկայում առաջարկ-պահանջարկի գործոններով»,- ասվում է հաղորդագրությունում: 
Դիտում՝ 1327
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW