Հայկական ազգային փառատոնին կցուցադրվի ԱրարատԲանկի «Ոտքի կանգնելու կամքը» ֆիլմաշարը

17.07.2025 | 17:55 Գլխավոր էջ / Նորություններ /
#ԱրարատԲանկ #«Ոտքի կանգնելու կամքը»
 ԱրարատԲանկի աջակցությամբ առաջիկա հանգստյան օրերին՝ հուլիսի 19-ին եւ 20-ին Դիանա Աբգարի անվան զբոսայգում (Seasons) տեղի է ունենալու Հայկական ազգային փառատոնը։ 

Բանկից հայտնել են, որ արդեն երկրորդ անգամ անցկացվող Հայկական ազգային փառատոնի նպատակն է ներկայացնել հայկական մշակույթը, խոսել հայկական արմատների եւ արվեստի մասին։ Որպես միջոցառման թեմա ընտրված են հայոց արքայատոհմերը։ Այցելուները կծանոթանան հայոց պատմության առանձին դրվագներին, արքայատոհմերի ժամանակաշրջանների առանձնահատկություններին։ 

Փառատոնի շրջանակում ԱրարատԲանկն ունենալու է առանձին տաղավար, որտեղ ցուցադրվելու է բանկի ֆինանսավորմամբ ստեղծված «Ոտքի կանգնելու կամքը» ֆիլմաշարը։ Փաստավավերագրական եռաշարքը ցուցադրվելու է հարմարավետ եւ համապատասխան նստատեղերով կահավորված տաղավարում, հուլիսի 19-ին՝ ժամը 20։00-23։00-ը, իսկ հուլիսի 20-ին՝ ժամը 16։00-19։00-ը, մուտքն ազատ է։ 

Միջոցառման շրջանակում այցելուներին սպասվում է նաեւ․  

Ժամանակակից արվեստի ցուցադրություն,
Գորգերի լվացման արարողություն՝ Հայկական գորգի ազգային կենտրոնի հետ,
Տարազների Fashion Show՝ Տերյան մշակութային կենտրոնի մասնակցությամբ,
Համերգային շոու ծրագիր,
Հայկական խոհանոցի ներկայացում՝ ավանդական համերով եւ նոր մոտեցումներով,
Հայ արտադրողների տաղավարներ: 

Բացի այդ, փառատոնի ընթացքում անցկացվելու են նաեւ վարպետաց դասեր․ 

Որդան կարմիրի պատրաստում,
Ասեղնագործության տեխնիկա,
Ժանյակագործության արվեստ,
Խաչքարագործություն,
Թղթի վերամշակում եւ ստեղծագործ մոտեցումներ:

«ԱրարատԲանկը Հայկական ազգային փառատոնի ֆինանսական գործընկերն է՝ կարեւորելով մշակութային ժառանգության պահպանումը եւ փոխանցումը նոր սերնդին»,- ասվում է բանկի հաղորդագրությունում:

ԱրարատԲանկը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից:
Դիտում՝ 6350
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW