Փաշինյանը չի բացառել, որ ՀԷՑ-ը հետագայում կկառավարի «ամենաարդյունավետ կառավարիչը»

16.07.2025 | 13:11 Գլխավոր էջ / Նորություններ /
#Փաշինյան #ՀԷՑ
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ասել է, որ «պետությունը պետք է վերցնի «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ի (ՀԷՑ) կառավարումը եւ իրականացնի ուսումնասիրություն, թե ինչ է տեղի ունեցել»:

«Այս պատմությունը նոր չի. ՀԷՑ-ի վերաբերյալ դժգոհությունները սկսվել են իմ մարզային այցելություններից, երբ քաղաքացիներից բողոքներ են ստացվել։
Մեր նպատակադրումը հետեւյալն է՝ այս փուլում պետությունը պետք է վերցնի ՀԷՑ-ի կառավարումը, եւ կվերցնենք։ Մենք ամենեւին չենք ասել, որ պետականացման կամ ետգնման գործընթացից հետո կամ այդ ընթացքում հենց պետությունն է միշտ լինելու Հայաստանի էներգետիկ ցանցերի կառավարողը։ Արտապատվիրակման մասին ենք ասում. մենք խնդիր ունենք գտնել ամենաարդյունավետ կառավարչին եւ այդ կառավարման նկատմամբ ձեւավորել հանրային եւ պետական վերահսկողություն»,- ասուլիսի ժամանակ ասել է Նիկոլ Փաշինյանը:


Նա նշել է, որ ՀԷՑ-ը նախորդող շրջանի գործունեության ընթացքում «ի հեճուկս հանրության եւ կառավարության բազմաթիվ հորդորների եւ խնդրանքների, պատշաճ քայլեր չի ձեռնարկել, հետեւաբար, կառավարությունը պարտավոր պատշաճ քայլեր ձեռնարկել»:
Դիտում՝ 1742
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW