Wizz Air-ը փակում է Աբու Դաբիի ուղղությունը

14.07.2025 | 15:53 Գլխավոր էջ / Նորություններ /
Wizz Air ավիաընկերությունը հայտնել է, որ ս.թ. սեպտեմբերից կդադարեցնի թռիչքները Աբու Դաբի՝ եվրոպական շուկայի վրա կենտրոնանալու նպատակով:

Ընկերությունը նշել է, որ վերջին երկու տարվա ընթացքում Մերձավոր Արևելքի անկայուն իրավիճակը ազդել է շահութաբերության վրա։

Wizz-ի գլխավոր տնօրեն Յոժեֆ Վարադին ասել է, որ կենտրոնացումը Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի շուկաների վրա, որտեղ ընկերությունը մրցակցում է Ryanair-ի հետ, կավելացնի շահույթը։

«Վերջին մի քանի տարվա ընթացքում մենք քիչ ենք ներդրել այդ շուկայում», - խոստովանել է նա Reuters-ի հետ զրույցում։

Վարադին նաեւ նշել է, որ Աբու Դաբիում գործունեություն ծավալելու մասին որոշում կայացնելիս սպասվում էր, որ Wizz-ը կկարողանա այնտեղից թռիչքներ իրականացնել դեպի Հնդկաստան և Պակիստան: Ընկերությունը, սակայն, համապատասխան արտոնագրեր այդպես էլ չի ստացել, ինչը սահմանափակել է աճի ներուժը։
Դիտում՝ 7092
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW