Գումարը եկամտաբեր եւ ապահով տարբերակով խնայելը AEB Mobile-ի հնարավորություններից մեկն է․ ցանկացած պահի հնարավոր է հավելվածում անվճար բացել դրամային խնայողական հաշիվ գումար ավելացնելու կամ նվազեցնելու հնարավորությամբ եւ ստանալ եկամուտ մինչեւ 5% տարեկան անվանական տոկոսադրույքով։Հայէկոնոմբանկից հայտնել են, որ կախված խնայողական հաշվի մնացորդի մեծությունից՝ կիրառվում են տարբեր տոկոսադրույքով փաթեթներ (Start, Comfort, Maximum): Տոկոսները հաշվարկվում են հաշվետու ամսվա ընթացքում hաշվում առկա դրամական միջոցների միջին օրական կտրվածքով եւ վճարվում են հաշվետու ամսվան հաջորդող ամսվա առաջին աշխատանքային օրն՝ ավելացվելով hաշվի մնացորդին:Խնայողական հաշիվը բացելու համար հաճախորդը պետք է ունենա բանկի կողմից ՀՀ արժույթով թողարկված հետեւյալ տեսակի քարտերը.• VISA GURU կամ VISA GURU TRAVEL տեսակի քարտ (եթե հաճախորդը չունի այդ քարտերից որեւէ մեկը, ապա VISA GURU DIGITAL քարտի թողարկման դեպքում քարտի տարեկան սպասարկման վճարը սահմանվում է անվճար)• այլ տեսակի ֆիզիկական քարտ` բացառությամբ ArCa Սոցիալական, ArCa Նվեր քարտերի (եթե հաճախորդը չունի ֆիզիկական քարտ, ապա Mastercard Standard կամ VISA Classic քարտի թողարկման դեպքում քարտի տարեկան սպասարկման վճարը սահմանվում է 1,000 դրամ):Խնայողական հաշվի առավելություններն են ․• ստանալ տոկոսագումար հաշվում առկա դրամական միջոցների դիմաց,• տնօրինել միջոցներն առանց սահմանափակումների,• բացված հաշվին մուտքագրել դրամական միջոցներ,• օգտագործել հաշվին առկա միջոցներն առանց կուտակված տոկոսագումարները կորցնելու,• իրականացնել այլ հաշիվներից պարբերական համալրումներ։Հայէկոնոմբանկը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից: Tweet Դիտում՝ 5330