2025թ. հուլիսի 1-ից Արցախբանկում մեկնարկում է նախադեպը չունեցող «2 քայլ դեպի էլեկտրամոբիլ» քարտային արշավը Mastercard-ի հետ համատեղ:2025թ-ի ամենաթեժ արշավի ներքո առաջին անգամ բանկի Mastercard քարտապանները հնարավորություն կունենան 3 ամսվա ընթացքում՝ հուլիսի 1-ից հոկտեմբերի 1-ը, կատարելով անկանխիկ վճարումներ եւ գնումներ բանկի Mastercard-երով, կուտակել միավորներ եւ շահել էլեկտրամոբիլ: Ակցիայի շրջանակում կխաղարկվեն նաեւ այլ նվերներ:Հատուկ առաջարկի հիմնական պայմաններն են. Ակցիային մասնակցելու համար Արցախբանկի Mastercard քարտապաններին անհրաժեշտ է hուլիսի 1-ից հոկտեմբերի 1-ը կատարել նվազագույնը հանրագումարային 300,000 ՀՀ դրամի անկանխիկ գործարքներ՝ 1,000 ՀՀ դրամ գումարից սկսած: Mastercard քարտերով կատարված անկանխիկ գործարքների դիմաց քարտապանները ստանում են միավորներ՝ կախված գործարքների ծավալից, քանակից եւ իրականացման վայրից: Հավասար գործարքների քանակի դեպքում առաջնահերթությունը կտրվի քանակային շատ անկանխիկ գործարք կատարած քարտապանին: Քանակային ամենաշատ միավորներ հավաքած 100 քարտապան կճանաչվի հաղթող եւ հնարավորություն կունենա մասնակցել ARRIZO E Chery մակնիշի էլեկրտրամոբիլի եւ այլ հաճելի նվերների խաղարկությանը: Ակցիայի շրջանակում գովազդային վիճակախաղի միջոցով խաղարկվելու են հետեւյալ նվերները.- 1-ին տեղ՝ էլեկտրամոբիլ- 2-11-րդ տեղեր՝ Սերտիֆիկատ` 2-օրյա հանգիստ 2 անձի համար Հայաստանի չքնաղ վայրերից մեկում- 12-21-րդ տեղեր՝ Mastercard Travel World քարտ՝ առանց սպասարկման վճարի քարտի գործողության ամբողջ ժամանակահատվածում:«2 քայլ դեպի էլեկտրամոբիլ» ակցիայի պայմաններին ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ:Ի դեպ, արշավի ընթացքում ռեզիդենտ ֆիզիկական անձինք կարող են՝ ♦ ձեռք բերել Mastercard Standard, Mastercard Gold եւ Mastercard Travel World քարտեր՝ սպասարկման վճարի 50% զեղչով քարտի գործողության ամբողջ ժամանակահատվածի համար: Քարտերը կարող են պատվիրվել ինչպես բանկի մասնաճյուղերում, այնպես էլ առանց բանկ այցելելու՝ Artsakhbank Mobile հավելվածով:♦ ակցիայի ընթացքում Mastercard Travel World դրամային քարտ ձեռքբերող հաճախորդները կարող ենք պատվիրել 1 հատ Mastercard Junior քարտ՝ տարեկան սպասարկման վճարը 0 ՀՀ դրամ քարտի գործողության ամբողջ ժամանակահատվածի համար: ♦ Մոբայլ հավելվածով ձեռք բերել Mastercard Virtual քարտերն անվճար՝ քարտի գործողության ամբողջ ժամանակահատվածի համար: Ընդ որում, յուրաքանչյուր հաճախորդին հնարավորություն է ընձեռվում պատվիրել մինչեւ 4 վիրտուալ քարտ: Արցախբանկի քարտային պրոդուկտների պայմաններին կարող եք ծանոթանալ այստեղ:Արցախբանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից: Tweet Դիտում՝ 1188