“Շեն Կոնցեռնի” պարտատոմսերը ներառվել են ՀՖԲ-ի ‎ Bbond ցուցակում ‎

27.01.2009 | 12:43 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան /Մեդիամաքս/. 2009թ. հունվարի 26-ին “Շեն Կոնցեռն” ՓԲԸ-ի անվանական արժեկտրոնային պարտատոմսերը ներառվել են Հայաստանի ‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎ֆո‎նդային բորսայի /ՀՖԲ/ Bbond ցուցակում:

ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը հիշեցնում է, որ 2009թ. հունվարի 19-ին ընկերության պարտատոմսերի չորրորդ թողարկումը վաճառքի էր թույլատրվել ՀՖԲ-ի Cbond ազատ հարթակում:

Ինչպես ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությանը տեցեկացրել են ՀՖԲ-ի մամլո ծառայությունում, պարտատոմսերի կարգավիճակի բարձրացումը կատարվել է “Շեն Կոնցեռնի” համապատասխան դիմումի հիման վրա` հաշվի առնելով ընկերության կողմից ՀՖԲ-ի Bbond ցուցակի համար նախատեսված բոլոր պահանջների կատարման փաստը:

Բորսայական առեւտրի են թույլատրվել ընկերության 60 հազ. պարտատոմսեր` յուրաքանչյուրը 10 հազ. դրամ անվանական արժեքով եւ տարեկան 11% արժեկտրոնային եկամտաբերությամբ: Թողարկումը մարման է ենթակա 2011թ. դեկտեմբերի 2-ին: Պարտատոմսերին շնորհվել է SHNCB4 բորսային հապավումը:

Դիտում՝ 12314

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW