Amio Era կրթական բարեգործական ծրագրի դիմումների ընդունման փուլը մեկնարկել է։Եթե սովորում եք բակալավրիատի 1-ից 3-րդ կուրսում, ունեք միջին եւ բարձր առաջադիմություն, ապա այս ծրագիրը հենց ձեզ համար է:Ամիօ բանկից հայտնել են, որ ծրագրի շրջանակում մրցութային կարգով ֆինանսական առավել խոցելի խմբերից կընտրվեն բարձր եւ միջին առաջադիմությամբ մինչեւ 50 ուսանող, ովքեր Ամիօ Բանկի կողմից կստանան իրենց հաջորդ տարվա կրթավճարի ֆինանսավորումը:«Կրթությունը հնարավորություն է, որը փոխում է կյանքը եւ Amio Era ծրագրի նպատակը կրթությունն ավելի հասանելի դարձնելն է»,- ասվում է հաղորդագրությունում։Մասնակցության հայտը կարող եք լրացնել այստեղ, իսկ ծրագրի նորություններին առաջինը ծանոթանալու համար միանալ Amio Era-ի ինստագրամյան էջին: Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: Tweet Դիտում՝ 810