Կոնվերս Բանկը Միջազգային Ֆինանսական Կորպորացիայից (IFC) ստացել է առեւտրի ֆինանսավորման գիծ:Համաձայնագիրը կնքվել է հունիսի 16-ին Վիեննայում` IFC-ի Եվրոպայում ֆինանսական հաստատությունների խմբի տարածաշրջանային մենեջեր Էտլեւա Կոկայի եւ Կոնվերս Բանկի գլխավոր գործադիր տնօրեն Անդրանիկ Գրիգորյանի կողմից:«Համաձայնագիրը միտված է բանկի կողմից Հայաստանում ներմուծողների եւ արտահանողների աջակցության ամրապնդմանը եւ բանկի կարողությունների հզորացմանը, ինչը թույլ կտա տրամադրել ավելի լավ ֆինանսական լուծումներ՝ խրախուսելով միջազգային առեւտուրը եւ ողջ աշխարհում առեւտրով զբաղվող հաճախորդներին գլոբալ շուկաներ մուտքի հնարավորություն ընձեռելով:Համագործակցությունը վկայում է առեւտրի զարգացած հնարավորությունների եւ ռիսկերի բարելավված կառավարման միջոցով տնտեսական աճը խթանելու հարցում Կոնվերս Բանկի հանձնառության մասին»,- ասվում է բանկի հաղորդագրությունում։«Այս նոր համագործակցությամբ IFC-ն դառնում է Կոնվերս Բանկի առանցքային գործընկերներից մեկը առեւտրի ֆինանսավորման հարցում: Մենք համոզված ենք, որ այս համագործակցությունը կմեծացնի բանկի ներկայությունը միջազգային առեւտրի ֆինանսավորման շուկայում եւ կդիրքավորի մեզ որպես վստահելի ֆինանսական գործընկեր այն բիզնեսների համար, որոնք ձգտում են գլոբալ ընդլայնման: Սա, իր հերթին, կնպաստի Հայաստանի բիզնես միջավայրի եւ տնտեսության զարգացմանը»,- ասել է Կոնվերս Բանկի գլխավոր գործադիր տնօրեն Անդրանիկ Գրիգորյանը:Էտլեւա Կոկան կարեւորել է կառույցի՝ Հայաստանի բանկային ոլորտի հետ գործընկերության շրջանակում իրականացվող շարունակական ծրագրերը: Դրանք ներառում են աջակցություն միկրո, փոքր եւ միջին ձեռնարկություններին, կին ձեռներեցների հզորացմանը եւ կանաչ ֆինանսավորմանը միտված նախաձեռնություններին:«Կոնվերս Բանկի հետ այս նոր գործընկերության նպատակն է խթանել առեւտրի ֆինանսավորումը Հայաստանում, ինչը տնտեսական աճի եւ աշխատատեղերի ստեղծման առանցքային շարժիչ ուժ է: Համաշխարհային շուկաներին հասանելիության ընդլայնման եւ տեղական բիզնեսներին աջակցելու միջոցով այս համագործակցությունը եւս մեկ անգամ ընդգծում է IFC-ի հանձնառությունը՝ օժանդակելու Հայաստանի կայուն զարգացմանն ու տնտեսական դիմադրողականությանը»,- նշել է նա։Նշվում է, որ սա համագործակցության երկրորդ համաձայնագիրն է, որը ստորագրվել է Կոնվերս Բանկի հետ վերջին ամիսներին: Անցյալ տարվա վերջին ստորագրված համաձայնագրի շրջանակում IFC-ն բանկին տրամադրեց երաշխիք՝ $10 միլիոնին համարժեք վարկային պորտֆելի վերադարձելիության ռիսկը 50%-ով չեզոքացնելու համար, ինչով նպաստեց ՓՄՁ ֆինանսավորման կարողությունների ընդլայնմանը:Կոնվերս Բանկը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից: Tweet Դիտում՝ 2485