Հիփոթեքային շուկայի առաջատար Ամերիաբանկը հունիսի 27-29-ը կմասնակցի Մոսկվայում առաջին անգամ անցկացվող TOON EXPO-ին՝ անշարժ գույքի եւ կառուցապատման ոլորտի միջազգային ցուցահանդեսին, որը նախաձեռնել է Big Projects ընկերությունը։Էքսպոյի այցելուներն Ամերիաբանկի տաղավարում կգտնեն Հայաստանում հիփոթեքային վարկավորմամբ անշարժ գույք ձեռք բերելու՝ իրենց նախասիրություններին ու կարիքներին համապատասխան տարբերակներ Երեւանում կամ մարզերում՝ նախատեսված Հայաստանի ռեզիդենտների, Սփյուռքի մեր հայրենակիցների, ինչպես նաեւ բոլոր ցանկացողների համար։«Մեր մասնակցությունը TOON EXPO Մոսկվային պայմանավորված է այն համոզմամբ, որ Սփյուռքի մեր հայրենակիցների հետ կապը պետք է լինի իրական, կենդանի եւ կառուցողական։ Մենք ուզում ենք լսել նրանց, հասկանալ՝ ինչպես կարող ենք աջակցել հայրենիքում սեփական տուն ունենալու կամ ներդրումային գույք ձեռք բերելու ճանապարհին։ Մոսկվայում կունենանք գործնական հնարավորություն՝ անմիջապես շփվելու մեր հաճախորդների հետ, բացահայտելու նրանց կարիքներն ու համապատասխանեցնելու մեր լուծումները։ Հայաստանը կարող է եւ պետք է դառնա ավելի գրավիչ ներդրումների համար, եւ նման հարթակները նշանակալի առաջընթաց կարող են ապահովել այդ ուղղությամբ», – նշել է Ամերիաբանկի երկարաժամկետ բանկային ծառայությունների թրայբի ղեկավար Վահրամ Գեւորգյանը։Բանկից հայտնել են, որ եռօրյա էքսպոյի շրջանակում այցելուները կկարողանան տեղում ծանոթանալ Ամերիաբանկի հիփոթեքային առաջարկներին եւ ցանկության դեպքում անմիջապես առցանց հայտ ներկայացնել։ Ամերիաբանկը տրամադրում է հիփոթեքային վարկ հատուկ Սփյուռքի մեր հայրենակիցների համար։ Նրանք կարող են առցանց դիմել՝ անշարժ գույք գնելու, վերանորոգելու կամ կառուցապատելու նպատակով՝ Հայաստանի ցանկացած անկյունում, անկախ բնակության երկրից կամ գտնվելու վայրից։Վարկի դիտարկման համար պարտադիր չէ Հայաստանում գրանցված եկամուտ կամ մշտական բնակության հասցե ունենալը․ հաշվի են առնվում հաճախորդի՝ արտերկրում ստացվող եկամուտները, իսկ վարկը հաստատվում է առանց տրամադրման եւ սպասարկման վճարների։Էքսպոյի ընթացքում Ամերիաբանկը եւ իր գործընկեր կառուցապատող ընկերությունները հանդես կգան հատուկ առաջարկներով՝ ներկայացված գույքի համար առաջարկելով առավել մատչելի սակագին։ Ավելին, 40% կանխավճարի պայմանով, վարկը կտրամադրվի առանց վարկունակության գնահատման։«Մենք մշտապես արժեւորել ենք մեր գործընկեր կառուցապատողների հետ երկարաժամկետ, վստահության վրա հիմնված համագործակցությունները։ Այս անգամ եւս նրանց կողքին ենք, եւ միասին հանդես ենք գալիս համատեղ ձեւավորված շահավետ առաջարկներով՝ հատուկ Սփյուռքի մեր հայրենակիցների համար», – ասել է Ամերիաբանկի հիփոթեքի պրոդուկտի ղեկավար Լիանա Աղայանը։Սփյուռքի մեր հայրենակիցների համար վարկը կարող է տրամադրվել ՀՀ դրամով, ԱՄՆ դոլարով կամ եվրոյով՝ 60-ից մինչեւ 360 ամիս ժամկետով։ Վարկի տրամադրման պայմաններն ու մանրամասները հասանելի են Ամերիաբանկի պաշտոնական կայքում:Էքսպոյի շրջանակում այցելուներին կներկայացվի նաեւ անշարժ գույքի myhome.am էկոհամակարգը, որի միջոցով հնարավոր է ստանալ հիփոթեք ՀՀ-ում ընդամենը 5 րոպեում, գնել ու վարձակալել անշարժ գույք, ծանոթանալ արտերկրում վաճառվող գույքերի առաջարկներին, ստանալ արտոնյալ պայմաններով առաջարկներ համագործակցող կազմակերպություններից եւ շատ ավելին: TOON EXPO-ն տեղի կունենա Մոսկվայի «Տիմիրյազեւ» ցուցահանդեսային կենտրոնում՝ հունիսի 27-29-ը։Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից: Tweet Դիտում՝ 3502