Իրենց ոլորտներում ՀՀ առաջատար ընկերություններից ԻՆԳՈ ապահովագրականը եւ Գլոբբինգը ստորագրել են հուշագիր՝ ազդարարելով իրենց համագործակցության մասին։ Վերջինս կարեւոր քայլ է, որը եւս մեկ անգամ կհեղափոխի օնլայն գնումների մշակույթը Հայաստանում։Համագործակցության շրջանակում Գլոբբինգի հաճախորդները հնարավորություն կունենան ապահովագրել իրենց ծանրոցները՝ սկսած Գլոբբինգի միջազգային պահեստ մուտք գործելու պահից մինչեւ դրանց վերջնական առաքումը Հայաստան:«Այս գործընկերությունը հիմնված է երկու ընկերությունների ընդհանուր տեսլականի վրա, որի շրջանակում մեր՝ որպես ապահովագրական գործընկերոջ նպատակն է հաճախորդներին մատուցել էլ ավելի ճկուն եւ ապահով ծառայություններ՝ նրանց առցանց գնումների փորձը հասցնելով լավագույնին»,- նշել է ԻՆԳՈ-ի գործադիր տնօրեն Ռաֆիկ Սուվարյանը:Այս համագործակցությունն արտացոլում է հաճախորդների փորձառության մշտական կատարելագործման՝ Գլոբբինգի եւ ԻՆԳՈ-ի համատեղ հանձնառությունը՝ հիմնվելով ընկերությունների առաքելության եւ հաճախորդակենտրոն արժեքների վրա։«Ավելի քան տասը տարի ստեղծելով եւ սահմանելով օնլայն գնումների ոլորտը Հայաստանում՝ մենք շարունակում ենք կատարելագործել եւ առաջարկել պահանջված եւ նորարարական ծառայություններ։ Այս գործընկերության կենտրոնում մեր հաճախորդներն են եւ նրանց օնլայն գնումների լավագույն փորձը ապահովելու մեր առաքելությունը»,- հավելել է Գլոբբինգ ընկերության հիմնադիր տնօրեն Դավիթ Հարությունյանը։«ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» ԱՓԲԸ-ն վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից: «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» ԱՓԲԸԱվելի քան 27 տարի Ինգո Արմենիա ԱՓԲԸ-ն (ԻՆԳՈ) առաջարկում է համապարփակ ապահովագրական լուծումներ անհատ եւ կորպորատիվ հաճախորդներին՝ հաշվի առնելով յուրաքանչյուրի առանձնահատուկ կարիքներն ու պահանջները։ ԻՆԳՈ-ն հանդիսանում է վստահելի գործընկեր հայաստանյան առաջատար ընկերությունների, բանկերի եւ հազարավոր անհատների համար՝ տարբեր անսպասելի իրավիճակներում նրանց ապահովագրելով ֆինանսական կորուստներից։«Գլոբբինգ» («ԳԼՈԲԱԼ ՇԻՓՓԻՆԳ» ՍՊԸ)Գլոբբինգը օնլայն գնումների միջազգային հարթակ է, որը հնարավորություն է տալիս օգտվել օնլայն գնումների բոլոր առավելություններից եւ կատարել գնումներ ամբողջ աշխարհից՝ տրամադրելով հասցեներ 9 երկրներում՝ ԱՄՆ, Անգլիա, Գերմանիա, Չինաստան, Դուբայ, Իտալիա, Հունաստան, Իսպանիա եւ ՌԴ։ Tweet Դիտում՝ 8465