2025 թվականի մայիսի 15-ին ուժի մեջ է մտել Եվրասիական տնտեսական միության եւ Իրանի Իսլամական Հանրապետության միջեւ ազատ առեւտրի մասին համաձայնագիրը։Այն փոխարինել է 2019 թվականից գործող սահմանափակ ապրանքային ծածկույթով ժամանակավոր համաձայնագիրը եւ «իրանական շուկա մուտք գործելու համար բացառիկ պայմաններ» կապահովի, ասվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հաղորդագրությունում։ Միությունից Իրան մատակարարվող ապրանքների ներմուծման մաքսատուրքի միջին դրույքաչափը 20%-ից կնվազի մինչեւ 4.5%։«Համաձայնագրի իրագործման շրջանակներում կողմերն արդեն սկսել են կազմակերպել Համատեղ կոմիտեի առաջին նիստը, որը նախատեսված է անցկացնել 2025 թվականի երկրորդ կեսին եւ քննարկել առեւտրատնտեսական համագործակցության հետագա զարգացման հարցերը», - նշել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի առեւտրի նախարար Անդրեյ Սլեպնյովը։Մասնագետների գնահատմամբ՝ համաձայնագրի իրականացումը թույլ կտա ԵԱՏՄ եւ Իրանի առեւտրաշրջանառությունը միջնաժամկետ հեռանկարում հասցնել տարեկան $12 միլիարդի։ Tweet Դիտում՝ 10339