ԱրարատԲանկի հովանավորությամբ Ֆիլհարմոնիկի 100-ամյակի շրջանակում կայացել է Hooverphonic-ի համերգը

12.05.2025 | 15:59 Գլխավոր էջ / Նորություններ /
#ԱրարատԲանկ #Hooverphonic
ԱրարատԲանկի հովանավորությամբ մայիսի 7-ին Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի է ունեցել աշխարհահռչակ բելգիական Hooverphonic խմբի եւ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի աննախադեպ համերգը:

Իրադարձությունը կայացել է ֆիլհարմոնիկ նվագախմբի 100-ամյա հոբելյանի շրջանակում՝ ՀՀ-ում Բելգիայի Թագավորության դեսպանության գործընկերությամբ:

Այս բացառիկ մշակութային իրադարձությունն առանձնահատուկ էր նաեւ իր սոցիալական բաղադրիչով: ԱրարատԲանկի նախաձեռնությամբ համերգին ուղղված գումարի մի մասը կհատկացվի Երեւանի լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիրի կրթական պայմանները բարելավելուն:

«Որպես Բելգիայի դեսպան՝ ինձ համար, իհարկե, գերնպատակ է նպաստել երկու ժողովուրդների, երկու երկրների միջեւ բուռն հարաբերությունների զարգացմանը, եւ այսօրվա նույն Hooverphonic խմբի կատարումը այս հրաշալի ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ այդ գործի մի մասն է, իսկ այս ծրագիրը կայացել է ԱրարատԲանկի հետ համագործակցությամբ», - նշել է ՀՀ-ում Բելգիայի Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Էրիկ Դե Մույնքը։

«Մենք համոզված ենք, որ մշակույթին եւ արվեստին ուղղված այն միջոցառումները, որոնք սահմաններ չեն ճանաչում եւ ըստ էության համախմբում են համայն աշխարհի մարդկանց, եւս շատ կարեւոր են։ Սա մի ինքնատիպ հնարավորություն է հենց արվեստի եւ մշակույթի խմբերի՝ միասնական գործելու եւ աշխարհին այդ դրական ուղերձները հղելու համար»,- ասել է ԱրարատԲանկի վարչության նախագահ, գործադիր տնօրեն Մհեր Անանյանը։

«Նմանօրինակ համերգները, կարծում եմ, Հայաստանում հատկապես հայ հանդիսատեսին ներկայացնելը մեզ համար շատ կարեւոր է։ Շատ ուրախ ենք, որ կարողացանք ունենալ այնպիսի աջակից՝ ի դեմս ԱրարատԲանկի, ինչն իրականություն դարձրեց այս գեղեցիկ համերգը»,- նշել է Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի տնօրեն Նորայր Նազարյանը։

«Hooverphonic-ի համերգը վերածվել է իսկական երաժշտական տոնի՝ հանդիսատեսին պարուրելով անմոռանալի զգացողություններով եւ ստեղծելով մտերմիկ կապ երգիչների ու ունկնդիրների միջեւ։ Յուրաքանչյուր կատարման ավարտին հնչում էին բուռն ծափահարություններ, իսկ համերգի վերջում ողջ դահլիճը հոտնկայս, երկարատեւ ծափահարություններով է արտահայտել իր հիացմունքը։ Միջոցառումը ոչ միայն հարստացրեց հայաստանյան մշակութային կյանքը, այլեւ դարձավ հիշարժան փորձառություն բոլոր երաժշտասերների համար՝ բարձր նշաձող սահմանելով նմանատիպ հետագա նախաձեռնությունների համար»,- ասվում է բանկի հաղորդագրությունում:

ԱրարատԲանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։
Դիտում՝ 4348
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW