Գրանթ Թորթնոն Հայաստանի նախաձեռնությամբ կայացել է «Կայունություն եւ կլիմայական ռիսկեր. ֆորում-քննարկում բանկերի համար» խորագրով մասնագիտական ֆորում, որտեղ հրավիրված հատուկ խոսնակն էր Գրանթ Թորնթոն Կիպրոսի գրասենյակի ռիսկերի խորհրդատվության բաժնի ղեկավար Անդրեաս Սպիրիդեսը: Ընկերությունից հայտնել են, որ միջոցառումը մեկ հարթակում էր համախմբել ոլորտի կարգավորող մարմինների, տեղական բանկերի, ինչպես նաեւ միջազգային կառույցների ներկայացուցիչների եւ փորձագետների՝ քննարկելու ֆինանսաբանկային համակարգի համար առաջնահերթ դարձած կայունության եւ կլիմայական ռիսկերի ներուժը, մարտահրավերներն ու լուծումները։Հայաստանի կենտրոնական բանկի խորհրդի անդամ Հասմիկ Ղահրամանյանը ներկայացրել է ԿԲ պահանջները եւ կարգավորող մոտեցումները կայունության եւ կլիմայական ռիսկերին առնչվող համատեքստում։«Քննարկումները շոշափել են ֆինանսական հաստատությունների համար առավել հրատապ թեմաները՝ կարգավորող դաշտի փոփոխություններ, ԲՍԿ (ESG) գործիքակազմի կիրառման գործնական քայլեր, ինչպես նաեւ տեխնիկական աջակցության հնարավորությունները՝ կայունության նպատակների իրագործման ճանապարհին։Գրանթ Թորթնոն Հայաստանը վստահ է, որ նման ձեւաչափով մասնագիտական հարթակները կարեւոր նշանակություն ունեն ոլորտում գիտելիքի, փորձի եւ միջազգային մոտեցումների տարածման գործում»,- ասվում է հաղորդագրությունում: Tweet Դիտում՝ 2122