ՓՄՁ-ներն ու բանկերը քննարկում են համագործակցության հեռանկարները

04.04.2025 | 10:15 Գլխավոր էջ / Նորություններ /
#Ակբա բանկ #ՓՄՁ
Հայաստանի բանկերի միությունը Գերմանահայկական հիմնադրամի հետ համատեղ մեկ հարկի տակ էր համախմբել ֆինանսական ոլորտի ներկայացուցիչներին՝ բանկեր-ՓՄՁ կարեւոր երկխոսությունն իրականացնելու, նախորդ տարվա արդյունքներն ամփոփելու եւ առաջիկա անելիքները մատնանշելու համար։   

Իր գործունեության առանցքում պահելով ՓՄՁ-ներին՝ Ակբա բանկը դրանք ֆինանսավորելուց բացի, առաջարկում է բիզնես ուսուցման եւ գիտելիքի փոխանակման հատուկ ծրագրեր։

Ակբա բանկից հայտնում են, որ ծրագրերը օգնում են ձեռներեցներին ավելի ճիշտ ֆինանսական հաշվարկներ անելու, իրենց բիզնեսի համար հատուկ ռազմավարություն մշակելու եւ բիզնեսների համար հաջողության պատմություններ ստեղծելու հարցում:   

«Մշտապես տարբեր հարթակներով կապի մեջ ենք ՓՄՁ-ների հետ եւ փոխանակում ենք կարծիքներ կատարված աշխատանքի եւ առկա կարիքների վերաբերյալ։ Մենք անընդհատ թարմացնում, փոփոխում ու նոր առաջարկներով ենք ներկայանում շուկայում, որը նպաստում է ՓՄՁ-ների, ինչպես նաեւ  մարզերի զարգացմանը։ ՓՄՁ-ների զարգացումը Ակբա բանկի համար կարեւոր է, քանի որ դրանք համարվում են տնտեսության ողնաշարը եւ նպաստում մեր երկրի զարգացվածության ընդհանուր բարձրացմանը»,-նշել է Ակբա բանկի մասնաճյուղերի կառավարման վարչության ղեկավար Սուրեն Հովհաննիսյանը։

«Բանկերի կողմից տրված վարկերի ընդհանուր գումարը 6,4 տրիլիոն է, որից 3,1 տրիլիոնը բիզնեսին տրված վարկերն են, իսկ դրա կեսը՝ փոքր եւ միջին ձեռնարկություններին հատկացված վարկերը։ Այդ ցուցանիշը վատը չէ, սակայն որքան այն բարձրանա եւ աճի փոքր ու միջին ձեռնարկությունների քանակը,  կշահեն բոլոր կողմերը»,- ասել է Հայաստանի բանկերի միության նախագահ Դանիել Ազատյանը։

«Կարծում եմ, որ բանկերի առաքելությունը միայն նրա մեջ չէ, որ ֆինանսական միջոցներ տրամադրեն։ Անհրաժեշտ է, որ բանկերը, համագործակցելով բիզնեսի հետ, դրանք նոր մակարդակի բարձրացնեն՝ դարձնելով ավելի մրցունակ»,- նշել է  ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։

Բանկային համակարգում Ակբան առաջինն էր, որ 2023թ.-ին մեկնարկեց Ակբա Բիզնես ակումբի գործունեությունը՝ մեկ հարթակի ներքո համախմբելով գործարար համայնքի ներկայացուցիչներին։ Գործարարները Ակբա Բիզնես ակումբին կարող են միանալ  sme.acba.am կայքի միջոցով, որտեղ կծանոթանան նաեւ առաջիկա միջոցառումներին եւ գործընկերների համար հատուկ առաջարկներին։
 
Ակբա Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։

Դիտում՝ 1623
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW