ՀՀ նախագահը «Գրանդ Հոլդինգի» ղեկավարին պատվավոր կոչում է շնորհել

21.01.2009 | 15:58 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը «Գրանդ Հոլդինգի» նախագահ Հրանտ Վարդանյանին շնորհել է «Տնտեսության վաստակավոր աշխատողի» կոչում:

Ինչպես այսօր ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին տեղեկացրել են երկրի ղեկավարի մամլո ծառայությունում, Հրանտ Վարդանյանին պատվավոր կոչում է շնորհվել «ՀՀ արդյունաբերության բնագավառում երկարամյա ու բեղմնավոր աշխատանքի եւ տնտեսության զարգացման գործում ներդրած ծանրակշիռ ավանդի համար»:

Այսօր կայացած հանդիպմանը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը բարձր է գնահատել «Գրանդ Հոլդինգի» նախագահի ակնառու վաստակը մեր երկրի տնտեսական առաջընթացի, տնտեսության ավանդական ճյուղերի վերակենդանացման եւ զարգացման, ինչպես նաեւ արտահանման խթանման ուղղությամբ: Նախագահն ընդգծել է նաեւ գործարարի մեծ ներդրումը նոր աշխատատեղերի ստեղծման հարցում եւ բարձր է գնահատել նրա մշտական ուշադրությունը երեխաների նկատմամբ:

«Գրանդ Հոլդինգի» նախագահը հանրապետության նախագահին տեղեկացրել է նաեւ իր գործարար նախաձեռնությունների եւ առաջիկա ծրագրերի մասին:

Դիտում՝ 13300

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW