Doing Digital Forum-ը վերադառնում է՝ «Ապագայի փողը. Տնտեսական ազդեցությունը» խորագրով
04.03.2025 | 14:11 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ Doing Digital





DDF25-ի խորագիրն է «Ապագայի փողը. Տնտեսական ազդեցությունը»։ Ֆորումը կհամախմբի բիզնեսի եւ տնտեսության տարբեր ոլորտների առաջատարներին, պետական կառույցների եւ կարգավորող մարմինների ներկայացուցիչներին, ֆինանսական եւ տեխնոլոգիական ընկերություններին ու փորձագետներին՝ քննարկելու, թե ինչպես են թվային արժույթները, բլոքչեյն տեխնոլոգիաները եւ Web3 լուծումները վերափոխում գլոբալ ֆինանսական համակարգը, տնտեսությունն ու հասարակությունը։
«Տեխնոլոգիաները վերափոխում են տնտեսությունն ու գլոբալ ֆինանսական լանդշաֆտը, ձեւավորում նոր օրակարգեր եւ արագացնում հասարակական բոլոր համակարգերի տրանսֆորմացիան։ Այս տարի եւս, արձագանքելով համաշխարհային օրակարգին, Doing Digital Forum 2025-ը կքննարկի ապագայի փողի ձեւավորումը, եւ թե ինչպես են ֆինանսական ու տնտեսական համակարգերը զարգանալու՝ համընթաց գնալով տեխնոլոգիական առաջընթացին։ Ֆորումին կքննարկենք նաեւ Հայաստանում այս ուղղությամբ իրականացվող քայլերը եւ սպասվող կարգավորումները։ Կարեւոր եմ համարում նաեւ ընդգծել, որ Doing Digital Forum-ի հիմնական գործառույթը եղել եւ շարունակում է լինել հասարակությանը կրթելը, այս բոլոր փոփոխություններին նախապատրաստելը»,- նշել է Doing Digital Forum-ի հիմնադիր Տաթեւիկ Սիմոնյանը։
Doing Digital Forum-ը շարունակում է համախմբել միջազգային ճանաչում ունեցող առաջնորդների, ոլորտի փորձագետների եւ պետական կառույցների ներկայացուցիչների, ձեւավորում հարթակ՝ ֆինանսական տեխնոլոգիաների վերջին զարգացումների եւ մարտահրավերների շուրջ քննարկումների համար։
Այս տարի եւս ֆորումն ունի միջազգային եւ տեղական առաջատար գործընկերներ։
Արդեն երրորդ տարին անընդմեջ Ֆորումի Ներդրումային գործընկերը Apricot Capital ընկերությունն է։
Apricot Capital-ի հիմնադիր Վարդան Ամարյանի խոսքով՝ «փողի ապագան» արդի թեմա է հատկապես այն համատեքստում, որ «տեխնոլոգիական առաջընթացը շարունակում է վերափոխել մեր կյանքը, այդ թվում՝ գործարքների ու ներդրումների կատարման, ինչպես նաեւ ֆինանսների կառավարման եղանակները»:
«Գիտակցելով ոլորտի զարգացումների կարեւորությունը՝ Apricot Capital-ն ակտիվորեն մասնակցում է ֆինանսների ոլորտը ձեւավորող վերջին միտումների եւ մարտահրավերների վերաբերյալ քննարկումներին: Իսկ DDF-ն արժեքավոր հարթակ է տարբեր փորձագետներին լսելու եւ գաղափարներով փոխանակվելու համար։ Apricot Capital-ն ուրախ է լինել ֆորումի ներդրումային գործընկերը դրա ստեղծման օրվանից։ «Փողի ապագան» ակտուալ թեմա է, եւ կարծում ենք, որ մեզ սպասում են հետաքրքիր քննարկումներ, որոնցում մենք կունենանք մեր ներդրումը՝ բերելով Հայաստանում, Դուբայում եւ Հոնկոնգում առաջատար ներդրումային ընկերությունների էկոհամակարգի մեր փորձը»,- նշել է Վարդան Ամարյանը։
DDF25-ի գլխավոր խոսնակը աշխարհի թոփ 10 ֆուտուրիստների շարքին դասվող աշխարհահռչակ բանախոս Գերդ Լեոնհարդն է։ Նա «Technology vs Humanity» բեսթսելեր գրքի հեղինակն է, Fortune 500 ընկերությունների, կառավարությունների եւ միջազգային կազմակերպությունների խորհրդատու, ինչպես նաեւ թվային էթիկայի ոլորտի առաջատար մասնագետ։ Նա հանդես է եկել ավելի քան 2000 ելույթով 70-ից ավելի երկրում, եղել է Mercedes-Benz, Microsoft, NBC, Visa, Google, IBM եւ այլ խոշոր ընկերությունների խորհրդատու։ Տեխնոլոգիաների եւ մարդկության ապագայի, թվային փոխակերպման եւ արհեստական բանականության մասին Գերդի հեղինակային ֆիլմերն ու հոլովակները ներգրավել են միլիոնավոր դիտողների:
Երրորդ Doing Digital Forum-ին հանդես կգան այլ հանրահայտ խոսնակներ եւս՝ Հենրի Արսլանյանը, ով Nine Blocks Capital Management ընկերության համահիմնադիրն է, ֆինանսական ծառայությունների ոլորտի գլոբալ բեսթսելեր՝ The Future of Finance, The Book of Crypto գրքերի հեղինակը, Amazon-ի վեբ ծառայությունների կորպորատիվ տեխնոլոգ, տեխնոլոգիական ոլորտում 20 տարվա փորձառություն ունեցող առաջատար էքսպերտ Մատիաս Ունդուրագա Բրեյթլինգը, Visa-ի CEMEA տարածաշրջանի թվային տեխնոլոգիաների եւ ռազմավարության ղեկավար Էնդրյու Թրուոնգը, ՄԱԿ-ի ՊՀԾ հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ եւ տնօրեն Նաննա Սկաուն, ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը, ԿԲ փոխնախագահ Արմեն Նուրբեկյանը, Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալության Կիբեռանվտանգության տնօրեն Շանթ Քասարջյանը, Apricot Capital DIFC Limited ընկերության (Դուբայ, ԱՄԷ) ավագ գործադիր տնօրեն Օֆելյա Աղաքարյանը, Edgar, Dunn & Company-ի գործադիր տնօրեն Սեմի Զաֆարը եւ այլք։
DDF25-ին խոսնակներն ու փորձագետներն իրենց ելույթներում կվերլուծեն կրիպտոարժույթների կարգավորման հետ կապված միջազգային փորձը, մարտահրավերներն ու հնարավորությունները՝ ներկայացնելով այն ուղիները, որոնց միջոցով բիզնեսներն ու ֆինանսական հաստատությունները կարող են համատեղել նորարարությունն ու ֆինանսական կայունությունը, կքննարկվեն նաեւ այս ուղղությամբ Հայաստանում իրականացվող քայլերն ու սպասվող կարգավորումները։
Doing Digital ֆորումի կազմակերպիչը SPRING PR ընկերությունն է։ Արդեն երրորդ տարին անընդմեջ ֆորումի Ինովացիոն գործընկերը Visa-ն է, Ներդրումային գործընկերը՝ Apricot Capital-ը։ Ինչպես DDF24-ին, այնպես էլ այս տարի Arca-ն ֆորումի Ազգային գործընկերն է։
https://doingdigital.am/
Վերջին լուրեր
28.04.2025 | 16:56 Նորություններ
28.04.2025 | 14:46 Նորություններ
PowerFull-ն այսուհետ հասանելի է բացառապես Fast Shift հավելվածում
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: