“Յունիբանկի” շահույթն ավելացել է 5 անգամ

19.01.2009 | 12:27 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան /Մեդիամաքս/. Անցած տարի “Յունիբանկի” ստացած մաքուր շահույթը կազմել է 1 մլրդ 729 մլն դրամ՝ 2007թ. ցուցանիշը գերազանցելով գրեթե 5 անգամ:

Ինչպես այսօր ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հայտնել են “Յունիբանկի” մամլո ծառայությունում, բանկի ակտիվներն անցած տարի գերազանցել են 68 մլրդ 141 մլն դրամը՝ ապահովելով ավելի քան 49,4%-ոց տարեկան աճ:

Բանկի ընդհանուր կապիտալն ավելացել է 25,8%-ով՝ գերազանցելով 8 մլրդ 822 մլն դրամը: 2008թ. բանկի պարտավորություններն ավելացել են 53,7%-ով՝ կազմելով 59 մլրդ 319 մլն դրամ: Վարկային պորտֆելն ավելացել է 17 մլրդ-ով՝ կազմելով 46 մլրդ 691 մլն դրամ:

Մամլո ծառայությունում նշել են, որ երկրորդ տարին անընդմեջ “Յունիբանկը” շարունակում է պահպանել առաջատարի դիրքերը ֆիզիկական անձանց ժամկետային ավանդների շուկայում. 2008թ. դեկտեմբերի 30-ի դրությանբ այդ ցուցանիշը կազմել է 32 մլրդ 541 մլն դրամ: Ֆիզիկական անձանց ժամկետային ավանդների աճը կազմել է 27%:

2008թ. արդյունքներով՝ ՀՀ-ում “Յունիստրիմ” համակարգի շրջանառությունը կազմել է ավելի քան $ 801 մլն:

Դիտում՝ 10138
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW