Fast Shift վճարահաշվարկային ընկերությունն Ամանորին ընդառաջ «Շնորհավո՛ր նվերդ Fast Shift-ից» նախաձեռնությամբ իր օգտատերերին նվիրել է 3 հատ iPhone 16 Pro, գումարային եւ անհատականացված այլ նվերներ։Ընկերությունից հայտնում են, որ իրենց նպատակն է նորարար եւ պարզ լուծումների շնորհիվ ձեւավորել վճարումների նոր մշակույթ՝ ներդնելով ավելի թարմ ու ստեղծագործ գաղափարներ։ Ընթացիկ տարում Fast Shift-ն ընդլայնել է ծառայությունները՝ 100-ից դառնալով 350+, ներդրվել են նոր պրոդուկտներ, ինչպիսիք են՝ երկկողմանի միջազգային փոխանցումներ, հավելվածի միջոցով օնլայն վարկի ստացում՝ այլ կազմակերպությունների հետ համագործակցությամբ։ Ծառայությունը միացել է Idram-ի միասնական QR համակարգին՝ օգտատերերին հնարավորություն ընձեռելով Fast Shift բջջային հավելվածով արագ վճարումներ կատարել շուրջ 22 000 վաճառակետերում QR կոդի սկանավորմամբ։Fast Shift-ը տարին ամփոփել է հետեւյալ արդյունքներով՝• Իդենտիֆիկացված օգտատերերի թիվն աճել է 567%-ով• Շրջանառությունն ավելացել է 1250%-ով (նոյեմբեր ամսվա դրությամբ, եւ սա միջին ամսական ցուցանիշն է)• Եկամուտն աճել է 1715%-ով (նոյեմբեր ամսվա դրությամբ, եւ սա միջին ամսական ցուցանիշն է)Fast Shift վճարահաշվարկային ծառայության հավելվածը ներբեռնելու համար կարող եք անցնել հետեւյալ հղումով։Fast Shift վճարահաշվարկային ընկերությունը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։ Tweet Դիտում՝ 1366