Ֆասթ Բանկի աջակցությամբ անցկացվել է «Երեւան Օփեն» 2024 շախմատի միջազգային մրցաշարը
18.12.2024 | 11:32 Գլխավոր էջ / Նորություններ /
![](/static/gallery/28591/9cf0b2d77c8a7212239f6f594838473b.jpg)
![](/static/gallery/28591/tn-9cf0b2d77c8a7212239f6f594838473b.jpg)
Մրցաշարն անցկացվել է երկու վարկանիշային խմբերով՝ Ա եւ Բ: Ա մրցաշարին մասնակցել է 85 շախմատիստ Հայաստանից, Իրանից, Ռուսաստանից, Բելառուսից, Հնդկաստանից, Ղազախստանից եւ Շվեդիայից, այդ թվում՝ 12 գրոսմայստեր եւ 5 միջազգային վարպետ: Բ մրցաշարին մասնակցել է 193 շախմատիստ Հայաստանից, Ռուսաստանից, Իրանից եւ Իսպանիայից:
«Բավականին ծախսատար միջոցառում է տարբեր ասպեկտներում եւ՛ մրցանակային ֆոնդ կա բավականին բարձ, եւ՛ ուժեղ շախմատիստների ենք հրավիրում՝ հոգալով իրենց ծախսերը եւ կազմակերպչական այլ ծախսեր: Պետք է շնորհակալություն հայտնեմ Ֆասթ Բանկին, իսկապես առանց Բանկի օժանդակության, աջակցության շատ դժվար կլիներ բարձր մակարդակով մրցաշար անցկացնել»,- ասել է Երեւանի շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ, «Երեւան Օփեն» 2024 շախմատի միջազգային մրցաշարի տնօրեն Նորայր Քալանթարյանը:
7 օր տեւող մրցաշարի ընդհանուր մրցանակային ֆոնդը 12 միլիոն ՀՀ դրամ էր: Ա խմբի հաղթող է դարձել Շվեդիան ներկայացնող գրոսմայստեր Պլատոն Գալպերինը, Բ խմբի հաղթող՝ Հակոբ Հակոբյանը, իսկ բլից մրցաշարի հաղթող՝ գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը:
«Ֆասթ Բանկը 2022 թվականից ի վեր մշտապես հովանավորել է «Երեւան Օփեն» շախմատի միջազգային մրցաշարի անցկացումը: Որպես սոցիալապես պատասխանատու ընկերություն՝ Ֆասթ Բանկը դիտարկում է ոչ միայն սպորտային, այլեւ մշակության, կրթական, սոցիալական խնդիրները եւ անում առավելագույնը՝ աջակցելու խնդիրների լուծմանը»,- ասվում է բանկի հաղորդագրությունում:
Ֆասթ Բանկը թվային բանկ դառնալուն միտված ընկերություն է, որը 24/7 աշխատանքային գրաֆիկով ներկայացված է Հայաստանի բոլոր մարզերում, գործում է նաեւ բանկի հավելվածը։ Ֆասթ բրենդն այս տարի տոնել է ստեղծման 30-ամյակը:
Վերջին լուրեր
17.02.2025 | 17:38 Նորություններ
Թվային ռուբլին քաղաքացիների համար հարկադիր վճարային գործիք չի դառնա
17.02.2025 | 14:47 Նորություններ
17.02.2025 | 09:28 Ֆինտեխ
Ռուսաստանում ուժի մեջ է մտել վճարումների QR կոդերի անվտանգության ստանդարտը
14.02.2025 | 16:00 Նորություններ
ԿարդաLove 2024․ ԱրարատԲանկը գրքի փառատոնի գլխավոր հովանավորն է
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: