ArCa-ն ներկայանում է նոր ոճով

05.12.2024 | 17:51 Գլխավոր էջ / Նորություններ /
#ArCa #ռեսթայլինիգ
Դեկտեմբերի 4-ին Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական պետական թատրոնի շենքում կայացել է Արմենիան Քարդ ընկերության վերաոճավորման` ռեսթայլինիգի միջոցառումը:

Միջոցառման ընթացքում ներկայացվել են ArCa նոր հայեցակարգը, բրենդի նոր ոճը, լոգոն, արժեքները, նոր գաղափարախոսությունն ու ընկերության զարգացման հեռանկարները:

Միջոցառմանը ներկա էին ՀՀ կենտրոնական բանկի նախագահը, ՀՀ բանկերի եւ վճարահաշվարկային ընկերությունների ղեկավարները, ինչպես նաեւ հայկական խոշոր բիզնեսների ներկայացուցիչները:

Armenian Card-ի ռեսթայլինգի երեկոյի վայրի եւ կոնցեպտի ընտրությունը պատահական չէին եւ պայմանավորված էին Armenian Card-ի էությամբ․ լինելով ՀՀ ազգային վճարային համակարգ` ընկերությունը միեւնույն ժամանակ նորարար է, առաջադեմ եւ յուրահատուկ լուծումներ է առաջարկում իր գործընկերներին:

«Այսօր մենք սկիզբ ենք դնում ՀՀ վճարային համակարգի նոր փուլին` ներկայացնելով ArCa նոր հայեցակարգը: Սա ներառում է եւ´ նոր լոգոն, եւ´ նոր արժեքները, եւ´ նոր նախագծերն ու համագործակցությունները: Որպես ազգային վճարային համակարգ` մենք շարունակաբար ներկայացնելու ենք նոր առաջադեմ լուծումներ մեր գործընկերների համար: Դրանցից մեկն էլ հենց մի քանի օր առաջ մեկնարկած ArCa Pay գործիքն էր, որն այժմ ակտիվորեն կիրառվում ու ընդլայնվում է»,- նշել է Արմենիան Քարդ ընկերության Գործադիր տնօրեն, Վարչության նախագահ Վարդան Խաչատրյանը:

«Արմենիան Քարդը շուրջ 25 տարի հայաստանյան ֆինանսական կազմակերպություններին է տրամադրում որակյալ վճարահաշվարկային ծառայություններ, հանդիսանում է կամուրջ ՀՀ ներքին վճարումների փոխգործելիության առումով, ինչպես նաեւ առանցքային տեղ է զբաղեցնում գլոբալ համակարգերին՝ Հայաստանի միանալու գործում: ԱրՔա-ն իր գործունեության ընթացքում միշտ էլ առանձնացել է ժամանակակից, նորարար լուծումների եւ պրոդուկտների ստեղծմամբ ու կիրառմամբ։ Այսօր մենք ակնկալում ենք զարգացման էլ ավելի բարձր տեմպ, ինչը նոր շունչ կհաղորդի վճարումների ոլորտի տեխնոլոգիական առաջընթացին»,- իր հերթին նշել է ՀՀ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը։

Armenian Card-ը Հայաստանի ազգային վճարային համակարգ է, որը շարունակաբար ժամանակակից լուծումներ է ներկայացնում է իր գործընկերներն` բանկերին եւ վճարահաշվարկային կազմակերպություններին` ապահովելով ՀՀ վճարային համակարգի զարգացումը:
Դիտում՝ 3928
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW