Ucraft-ը ներկայացնում է նոր լուծում բիզնեսի համար՝ UC ERP հարթակը։ Այն ձեռնարկությունների ռեսուրսների կառավարման միասնական հարթակ է, որը թույլ է տալիս հետեւել բոլոր բիզնես գործընթացներին մեկ տեղում: UC ERP հարթակում հնարավոր է կազմակերպել մեծածախ եւ մանրածախ վաճառք, ձեւավորել եւ հետեւել գնումների շղթային, դուրս գրել հաշիվ-ապրանքագրեր, կառավարել հաճախորդների տվյալները, հաշվապահական եւ ֆինանսական գործարքները, հետեւել նախագծերի կատարմանը եւ շատ ավելին։ UC ERP-ն ամպային լուծում է, որը հարմարեցված է ՀՀ-ում գործող իրավական կարգավորումներին, ինչպես նաեւ համակցված է ՀՀ բոլոր բանկերի, վճարային համակարգերի եւ սարքավորումների հետ՝ ՀԴՄ մեքենաների, տպիչ եւ սկանավորող սարքերի, կշեռքների: Հարթակը թույլ է տալիս խմբագրել գործընթացները, ունի հարմարավետ հայալեզու ինտերֆեյս, որից կարելի է օգտվել ցանկացած գաջեթով ցանկացած վայրից, լինել հասանելի միաժամանակ մի քանի օգտատերերի համար թե առցանց, թե օֆլայն ռեժիմներում:Բոլոր օգտատերերը կարող են 3 ամիս անվճար փորձաշրջանով օգտվել UC ERP հարթակի հնարավորություններից։ Այն փորձարկելու համար անհրաժեշտ է պարզապես ուղարկել դեմոյի հարցում Ucraft-ի կայքից: Ծառայությունների ցանկացած փաթեթ ընտրելու դեպքում օգտատերերը կստանան հարթակի անվճար ուսուցման հնարավորություն, անվճար հոսթինգ Google Cloud-ում, հիշողության անսահմանափակ ծավալ եւ մի շարք այլ առավելություններ։ Հնարավորություններին ավելի մանրամասն ծանոթանալու համար անհրաժեշտ է անցնել այս հղումով։Ucraft-ը Հայաստանի ՏՏ ոլորտում նոր տեխնոլոգիաներ առաջարկող կազմակերպություն է, որը նորարար լուծումներով մշտապես աջակցում է փոքր ու միջին բիզնեսներին։ Tweet Դիտում՝ 5981