Կոնվերս Բանկը վերանայել է C360 փաթեթների կուտակային հաշիվներում առկա միջոցների նկատմամբ կիրառվող տոկոսադրույքը. այն բարձրացվել է, ինչի արդյունքում մեծացել է խնայողություններից ստացվող եկամտի չափը:Այսուհետ Neo Light, Neo եւ Ultra փաթեթների հաճախորդների կուտակային հաշիվներին առկա դրամական միջոցների նկատմամբ կկիրառվի տարեկան 4% տոկոսադրույք (տարեկան տոկոսային եկամտաբերություն՝ 4,06%)՝ նախկին 3.5%-ի փոխարեն, իսկ Elite, Signature եւ Synergy փաթեթների դեպքում՝ 4.25% (տարեկան տոկոսային եկամտաբերություն՝ 4,32%)՝ նախկին 3.5%-ի փոխարեն: Կոնվերս Բանկում հայտնել են, որ C360 փաթեթներից օգտվողներին առաջարկվող հնարավորությունների ընդլայնման ուղղությամբ աշխատանքները կլինեն շարունակական:Բանկից հիշեցնում են, որ C360 փաթեթները գործարկվել են նախորդ տարվա վերջից: Բաժանորդագրվելով փաթեթին Convers Mobile հավելվածի միջոցով՝ օգտատերերը ստանում են արտոնյալ պայմաններով բանկային ընդգրկուն ծառայություններ եւ միասնական սակագին: Փաթեթներից յուրաքանչյուրը ներառում է վճարային քարտեր, կուտակային եւ հաշվարկային հաշիվներ՝ մի քանի արժույթով, վարկային սահմանաչափ, Կոնվերս Բանկի ու ԱրՔա համակարգի բանկերի բանկոմատներում անվճար կանխիկացման հնարավորություն, առանց հավելյալ սակագնի կիրառման sms-ների, տեղեկանքների, քաղվածքների ստացման հնարավորություն, ինչպես նաեւ բանկային այլ ծառայություններ՝ արտոնյալ պայմաններով:Այլ մանրամասների եւ պայմանների կարող եք ծանոթանալ այստեղ կամ զանգահարել 010-511-211: Կոնվերս Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: Tweet Դիտում՝ 1306